Գյումրի

Դեկտեմբերի 24-ին ուղևորվեցինք եռօրյա ճամփորդության՝ դեպի Գյումրի։ Այդ երեք օրը անցկացրեցինք Լոֆթ հյուրատանը։

Հյուրատանը մեր իրերը տեղավորելուց և մեր ձեռքով պիցցա պատրաստելուց հետո, դուրս եկանք զբոսնելու։Այցելեցինք Թումո կենտրոն և <<Կտոր մը երկինք>> ֆիլմի պատշգամբի մոտ ։ Նաև այցելեցինք թանգարան և եկեղեցիներ,իսկ վերադառնալուց հետո ֆիլմ դիտեցինք։ Երեկոյան Գյումրին շատ գեղեցիկ է։

Երկրորդ օրը ուղևորվեցինք դեպի Սև բերդ։ Իսկ հետո ուղևորվեցինք դեպի Ամասիա՝ սահելու։Վերադարնալուց հետո դուրս եկանք զբոսնելու Գյումրիի փողոցներով։Երեկոյան հավաքեցինք մեր իրերը։Բոլորս շատ էինք տխրել, քանի որ դա վերջին օրն էր և ժամանակը շատ արագ անցավ։ Առավոտյան նախաճաշելուց հետո, ճանապարհ ընկանք դեպի Երևան։

Կիսամյակային հաշվետվություն

Ես Աննան եմ,ապրում եմ Երևանում ։Սովորել եմ Երևանի 181 հիմնական դպրոցում։Ազատ ժամանակ սիրում եմ երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել։ Հիմա սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի քոլեջում զբոսաշրջության բաժնում։

Ամռանը մասնակցել եմ Ծովինարի հինգ օրյա ռազմագիտական ճամբարին։Որի ընթացքում ձեռք բերեցի լավ ընկերներ։Երեկոները ուսուցիչների հետ միասին անցկացնում էինք խարույկի շուրջ և զրուցում տարբեր թեմաների մասին։ Մինչ ուսումնական տարին սկսելը մասնակցել եմ մուտքի ճամբարին։Այդ ժամանակ ծանոթացա քոլեջի և ուսուցիչների հետ։


Ուսումնական առաջին օրվանից քոլեջը ինձ դուր եկավ իր ընկերական միջավայրով։ Դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Բացի նոր բաներ սովորելուց, նաև կատարում ենք նախագծեր,ֆլեշմոբներ, ունեցել ենք հետաքրքիր ճամփորդություններ։
Որոնցից մեկը Արագած լեռի բարձունքը հաղթահարելն էր։Ճանապարհորդության մասնակիցները քոլեջի ուսանողներն էին։ Մենք երկար ճանապարհ քայլելուց շատ էինք հոգնել և բարձրունք հասանք մի փոքր դժվարությամբ։

Քոլեջում բոլոր ուսուցիչները կատակասեր,համբերատար և ընկերական են։

Քոլեջում անցնում ենք հետևյալ առարկաները
Գրականություն — դասավանդում է Պատվելի Թամարը։ Գրականության դասաժամերին մենք ընթերցում ենք բանաստեղծություններ,պատմվածքներ և նովելներ։Հետո քննարկում և վերլուծում այդ սրեղծագործությունները։

Հայոց լեզու — դասավանդում է Պատվելի Թամարը։ Հայոց լեզվի դասաժամերին մենք ուղղագրական և ստեղծագործական առաջադրանքներ ենք կատարում, որպեսզի ամրապդենք մեր գիտելիքները։

Ֆիզիկա
դասավանդում է ընկեր Նելլին։ Ֆիզիկա առարկան սիրեցի քոլեջ գալուց հետո։ Ընկեր Նելլին դասերը բացատրում է համառոտ և հասկանալի։ Իսկ եթե չենք հասկանում բերում է հետաքրքիր և հումորային օրինակներ։Դասաժամերին լուժում ենք բազմաթիվ խնդիրներ։

Էկոլոգիա — Էկոլոգիայի դասաժամերին սովորեցինք էկոլոգիական նշանները, և թե որ սնունդն է թունովոր։ Իմացանք կոսմետիկ միջոցների օգտակար և վնասակար ազդեցության մասին, պատրաստեցինք դիմակներ։

Մաթեմատիկա — դասավանդում է ընկեր Ելենան։ Հանրահաշվի դասաժամերին կատարել ենք մաթեմատիկական վարժություններ,շատ նոր նյութեր ենք ուսումնասիրել,որոնց դեռ լավ չեմ տիրապետում։


Հայոց պատմություն
— դասավանդում է ընկեր  Հեղինեն։ Դասաժամերին ուսումնասիրում և քննարկում ենք հետաքրքիր և կարևոր պատմական իրադարձությունները։
Հասարակագիտություն — դասավանդում է ընկեր Արմենը։ Դասաժամերին քննարկել ենք մարդու իրավունքները և պարտականությունները,թե ինչ է մեզ համար ազատությունը, արդարությունը, հավասարությունը և արժեքները։


Կենսաբանություն — 
դասավանդում է ընկեր Հասմիկը։Դասերը հետաքրքիր են անցնում։Նյութերը հեշտ յուրացնելու համար պատրաստում ենք տեսանյութեր, և հետաքրքիր նյութեր ուսումնասիրում։ Աշխարհագրություն — դասավանդում է ընկեր Գայանեն։ Դասաժամերին  յուրացրել ենք նոր թեմաներ և կատարել ենք առաջադրանաքներ այդ թեմաների վերաբերյալ։


Անգլերեն
— դասավանդում է ընկեր Արփին։Դասերը հերաքրքիր են անցնում :Հիմնականում կատարում ենք քերականական աշխատանքներ։
Ռուսաց լեզու  դասավանդում է ընկեր Մարիամը։ Դասաժամերին կատարել ենք առաջադրանքներ,կարդացել ենք հետաքրքիր և ուսուցանող շատ տեկստեր,նաև կատարել ենք շատ նախագծեր։
Իսպաներեն  դասավանդում է ընկեր Բելլան։ Իսպաներենը շատ գեղեցիկ լեզու է։ Դասաժամերին կատարում ենք առաջադրանքներ և թարգմանություններ։


Երգուսուցում — դասավանդում է ընկեր Մարինեն։ Ընկեր Մարինեն անցկացնում է առավոտյան պարապմունքները։ Իսկ դասաժամերին սովորել ենք նոր երգեր և պարեր։ Ֆիզկուլտուրա— դասավանդում է ընկեր Միքայելը։ Ես այս դասաժամերին անցնում եմ սուսերամարտ։

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

  • Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք): էուկարիոտ կոչվում են այն բոլոր օրգանիզմները և բջջիջները, որոնք կորիզավոր են։ Կորիզավոր են բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են ՝տարբերվում է պրոկարիոտիկ բջիջներից՝ օրգանոիդներից էուկարիոտիկ բջիջներում կան նաև էդոպլազմային ցանց,Գոլջիի ապարատ,միտոքոնդրիումներ և այլն:Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նար կենսաքիմիական հատկանիշններով:Էուկարիոտիկ օրգանիզմների բջիջները շատ բազմազան են,տարբերվում են իրենց ձևով,չափսերով,կառուցվածքով և կազմությամբ:Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք: Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային ախաջրերի կազմով։
  • Գրել պրոկարիոտ բջիջների մասին:Պրոկարիոտ կամ նախակորիզավորներ են կոչվում կորիզ չունեցող բջջիջները։ Երկրի վրա ամենաառաջին կյանքի ձևերն են եղել, քանի որ իրականացրել են մի շարք կենսաբանական գործընթացներ, այդ թվում՝ բջջային հաղորդակցում և հոմեոստազ։ Պրոկորիոտների մեծ մասը օրգանիզմներից ամենափոքրն են և ունեն 0,5-2,0 նմ տրամագիծ։Պրոկարիոտ բջջի ԴՆԹ-ն կազմված է մեկ քրոմոսոմից, ուղղակիորեն գտնվում է ցիտոպլազմայում։ Ցիտոպլազմայի կորիզ պարունակող շրջանն անվանվում է նուկլեոիդ։Քանի որ բոլոր պրոկարիոտ բջիջները միաբջիջ օրգանիզմներ են, նրանք ունեն այն կարողությունը, որն ունի ցանկացած կենդանի էակ. նրանք սնվում են, աճում, վերարտադրվում, փոխազդում են իրենց շրջապատող միջավայրի հետ, շփվում են միմյանց և շրջապատող այլ օրգանիզմների հետ և մահանում: 
  • Համառոտ ներկայարու բջջի օրգանոիդները (միտոքոնդրյուներ, քլորոպաստ, էնդոպլազմային ցանց, գոլջի կոմպլեքս և ռիբոսոմներ):

Միտոքոնդրիան բջիջի մեջ ներմուծված մանրէներն են ՝ սիմբիոտիկ հարաբերությունների մեջ միաձուլված: Միտոքոնդրիաները կենդանական բջիջի ամենահետաքրքիր մասերից մեկն են, քանի որ դրանք պարունակում են իրենց սեփական ԴՆԹ-ն ՝ տարբերվող միջուկից: Ենթադրվում է, որ այս կառուցվածքն իրականում բջջի և մանրէների միջև հանգույցի մնացորդ է։

Էնդոպլազմային ցանց՝ որոշակի ձևափոխությունների ենթարկվող և որոշակի տեղափոխման ենթակա մոլեկուլների համար նախատեսված ցանց է։ Լինում է երկու տեսակ՝ հատիկավոր, որը մակերեսին ունի ռիբոսոմներ և հարթ՝ առանց ռիբոսոմների

Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Գոլջիի ապարատ՝ մասնակցում է մակրոմոլեկուլների սպիտակուցների և լիպիդների ձևափոխմանը և փաթեթավորմանը։

  • Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջի բաժանում):Միտոզը բջջի բաժանումն է, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող գործընթացներ, որոնք բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
  • Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմոսոմները տարբերակված են նաև երկարությամբ։ Նրանք կազմված են ցենտրոմերից և մեկ կամ երկու թևերից։ Ցենտրոմեր կոչվում է առաջնային պրկումը կամ կինետոխորը։ Նրանից կախված է քրոմոսոմի ձևը։ Քրոմոսոմի թևերն իրենց երկարությամբ բաժանված են բարակ, բաց գույնի շերտերով։Բջջի քրոմոսոմների միակցությունը բնութագրվում է ոչ միայն քանակով, այլև կառուցվածքով։ Նրանք ունեն միանման երկարություն և ձև, նրանց ցենտրոմերները տեղավորված են նույն մասում։

Ejercicios

Վարժ․ 4 էջ 29

  1. ? Cual es tu numero de telefono?
  2. Su gata se llama Bonita.
  3. ?Esta es tu chaqueta?
  4. ?Donde esta su diccionario?
  5. ?Tienes mis gafas?
  6. Nuestra casa esta cerca de aqui.
  7. Sus primos viven en Barcelona.
  8. ?Donde viven sus padres?
  9. ?Donde vive vuestro hermano?
  10. ?Donde trabaja su madre?

Վարժ․ 5 էջ 29

  1. ?Estos son tus padres?
  2. -Si mi madre se llama Julia y mi padre, Miguel.
  3. ?Y estos?
  4. -Son mis tios, Carlos y Agueda.
  5. ?Esta es su hija?
  6. -Si, esa es mi prima Carolina.
  7. Pues es muy guapa tu prima.

«Միտոզ», «Էուկարիոտ»

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։ Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակը ։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից ։ Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրոմերը (հուն․՝ μερος-մաս)։ Ցենտրոմերն այն տեղն է, որին բաժանման ժամանակ միանում են բաժանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կարող է լինել երկրորդային սեղմվածք։ Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ), որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։ Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման, բջջի բուն բաժանման շրջան։ Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։ Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։ Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։ Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք[2]։ Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։ Ի տարբերություն Պրոկարիոտիկ բջիջների, այս տեսակի բարդ բջիջներում կան նաև էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, միտոքոնդրիումներ և այլ օրգանոիդներ։ Կենդանական էուկարիոտիկ բջիջներում չկան պլաստիդներ, որոնք նկատվում են կենդանական բջիջների մոտ։ Էուկարիոտիկ բջիջների մյուս տարբերակիչ հատկությունը նրանց ամուր բջջապատը և խոշոր վակուոլների առկայությունն է։ Բարձրակարգ բույսերի բջիջներում բացակայում է բջջակենտրոնը կամ բջջային կենտրոնը։ Սնկերի և բակտերիաների բջջապատը կազմված է ճարպանման խիտին նյութից։ Բջջում պլաստիդները բացակայում են։ Կենդանական էուկարիոտիկ բջիջ Կենդանական էուկարիոտիկ կամ կորիզային բջիջների բջջապատը թույլ է արտահայտված։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնց մոտ բջջապատը նույնիսկ բացակայում է։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային ախաջրերի կազմով։

ԳՐԻԳ — Պուճուր մարդը

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
– Ձե՞ր գործերն են,- հարցրի:
– Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
– Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
– Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
– Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
– Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
– Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
– Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
– Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
– Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
– Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
– Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
– Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: – Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

Новый год в Испании

Испанцы, как и большинство народов мира, отмечают Новый год в ночь с 31 декабря на 1 января. В отличие от Рождества, новогоднюю ночь в этой стране принято праздновать не в домашнем семейном кругу, а в больших и шумных компаниях. Жители Испании собираются на улицах и площадях, устраивают карнавалы и пиротехнические шоу.

Самым популярным местом празднования в стране является главная площадь Мадрида у часов Пуэрта-дель-Соль. Эти знаменитые часы расположены на Доме Почты – самом старом здании, построенном в 1761 году. Испанцы с нетерпением ожидают полночного боя курантов, который знаменует наступление Нового года.

Традиции и обряды

Интересная новогодняя традиция в Испании – поедание двенадцати виноградных ягод, по одной на каждый удар часов. Во время этого процесса люди загадывают двенадцать желаний. Считается, что тому, кто успел съесть все виноградины, обязательно улыбнется удача в следующем году. Согласно историческим данным, эта традиция зародилась в 1909 году. Виноделы города Эльче таким образом предложили бороться с излишками урожая.

Темпераментные испанцы с большим вниманием относятся к новогоднему наряду.Креативные жители городов заранее придумывают для себя маскарадные костюмы и карнавальные маски. Среди молодежи популярно шуточное гадание. В веселых компаниях незамужние люди пишут на клочках бумаги свои имена и раскладывают по мешочкам. Парни выбирают себе имя девушки и наоборот. Сформированные пары изображают из себя влюбленных всю новогоднюю ночь, танцуют и веселятся. Иногда союзы молодых людей становятся судьбоносными и длятся всю жизнь.

Новогодние украшения

В период новогодних праздников жители городов и деревень украшают улицы и витрины магазинов яркими гирляндами. В испанских домах новогодняя ель уступает в популярности цветку пуансеттии. Это тропическое растение имеет название «Вифлеемской звезды». Прицветники пуансеттии имеют яркий красный цвет и образуют форму звезды. Испанцы верят, что этот алый цветок принесет в их дом богатство и удачу.

Праздничный стол

Новогодний стол у испанцев не ассоциируется с обилием блюд. Хозяйки ограничиваются легкими закусками из морепродуктов в виде тарталеток, хамоном (сыровяленый свиной окорок), сырными нарезками и сладостями. Традиционными десертами являются туррон – нуга с орехами, польвороны – песочное печенье, миндальные пирожные, рисовый пудинг и печеные яблоки.

Испания – страна виноделов, поэтому новогодний стол не обходится без бутылки хорошего вина. Среди алкогольных напитков также популярны шампанское и сидр.

Подарки

В Испании не принято вручать подарки на Новый год. Идя в гости, испанцы могут преподнести хозяевам корзинку с бутылкой вина и традиционными сладостями – нугой или халвой с орехами. Хозяева подготавливают для приглашенных персон котильоны – специальные сумочки с воздушными шарами, карнавальными масками, рожками-пищалками и яркой мишурой. Открыть свой котильон гость может только после боя курантов. Таким образом хозяин обеспечивает себе и своим гостям шумный и веселый праздник.

Испанские ребятишки получают свои подарки на Рождество (25 декабря) и Праздник волхвов (6 января). Дедушку Мороза в Испании зовут Олентцеро (Папа Ноэль). Он оставляет подарки не под елкой, а прямо на балконе или подоконнике.

Улицы и бульвары Барселоны, Мадрида, Валенсии, Гранады сияют праздничной иллюминацией. Для туристов открывается возможность посетить интересные экскурсии, туры, праздничные концерты. На ярмарках можно приобрести оригинальные национальные и новогодние сувениры.

Каталонская столица – Барселона – поражает своим праздничным великолепием. На горе Монжуик за час до наступления Нового года разворачивается шоу Поющих фонтанов, в котором вода, свет и музыка сливаются в восхитительную феерию. Архитектурный музей Испанская деревня на одну ночь превращается в грандиозную вечеринку с интересной развлекательной и танцевальной программой.Новогодние праздники в Испании – смесь горячего темперамента, шумных гуляний и карнавалов.