Հունվար ամսվա հաշվետվություն

Քոլեջում հունվար ամիսը բավականին հագեցած ամիս էր,քանի որ մասնակցեցինք ստուգատեսերի և ճամփորդություների։ Ստուգատեսերը չորսն էին՝ մարզական,դիջիթեքյան, բնագիտատեխնիկական և ազգագրական։ 

Մարզական ստուգատեսը քոլեջի մի շարք ուսանողների հետ անցկացրեցի Լեռնանիստում՝  ընկեր Մարիամի և  ընկեր Ռոբերտի ուղեկցությամբ։ Եղանակը ցուրտ էր,բայց շատ հետաքրքիր և անմոռանալի օր ունեցա։ Տպավորություններս շատ լավն էին։ Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար մեզ հանձնարարված էր կատարել գիտական, տեխնիկական գործունեություն,կամ ցուցադրել որևէ բնագիտական փորձ։ Ես պատրաստել էի սպիտակեցնող և սնուցող դիմակներ։ Դիջիթեքյան դասընթացներից ես ընտրել էի SMM-ի դասընթացները։ Առողջական խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել բոլոր սեմինարներին։Եվ բացը լրացնելու համար համացանցից որոշ նյութեր ուսումնասիրեցի։Նաև այս ամիս ուսումնասիրեցինք Մշո բարբառը,կատարեցինք փոխադրումներ և կազմեցինք բարառաններ: Այսօր՝ հունվարի 28-ին, տեղի ունեցավ միջոցառում և ղափամայի ծեսը։Առավոտյան եկեղեցում մասնակցեցինք ժամերգությանը,իսկ հետո նաև միջոցառմանը։Միջոցառումը ուղեկցվեց ազգագրական պարերով ու երգերով,իսկ տղաները նաև յարխուշտա պարեցին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *