Նախագիծ

Վլադիմիր Մայակովսկի

(1893-1930)

Маяковский и армяне

Ծնվել է Վրաստանում՝ Բաղդաթ գյուղում՝ Վլադիմիր Կոնստանտինովիչ Մայակովսկու ընտանիքում, ով երրորդ կարգի անտառապետ էր Երևանի նահանգում։։ Գրել սկսել է 1909 թվականից՝ հարելով ֆուտուրիստներին։ Մայակովսկու մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ հրատարակություններ:Իրեն դրսևորել է ոչ միայն որպես բանաստեղծ,այլև դրամատուրգ, կինոսցենարիստ, կինոռեժիսոր,  կինոդերասան, նկարիչ, խմբագիր։

1906 թվականի հուլիսին արյան վարակումից մահացավ հայրը։ Հոր մահվանից հետո Մայակովսկին մոր և քույրերի հետ տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց №5 դպրոցIV դասարան։ 1908 թվականի մարտին հեռացվեց դպրոցից ուսման վարձը չվճարելու պատճառով։

Առաջին բանաստեղծությունը Մայակովսկին հրապարակել է «Ուժգին պոռթկում» անօրինական ամսագրում, որը տպագրվում էր երրորդ բարձրագույն դպրոցի կողմից։ 1908-1909 թվականներին նրան երեք անգամ ձերբակալում են:1909 թվականին Մայակովսկին կրկին սկսեց գրել բանաստեղծություններ, բայց դժգոհ էր իր գրածից։ Իր հուշերում նա շնորհակալություն է հայտնում վերակացուներին, որ բանտից իր դուրս գալու ժամանակ վերցրին տետրը, թե չէ՝ կարող է նույնիսկ տպագրեր։ Չնայած Մայակովսկին այս տետրակից է դրել ստեղծագործական կյանքի սկիզբը։1911 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոց։ Ծանոթանում է Դավիթ Բուռլյուկի հետ և միանում ֆուտուրիստներին, հրատարակում «Գիշեր» վերնագրված (1912) բանաստեղծությունը, որը նրա առաջին տպագիր գործն է համարվում։ 1913 թվականին նրանք հրատարակում են իրենց առաջին ժողովածուն, որտեղ զետեղված էր նաև Մայակովսկու «Ես» քառամաս բանաստեղծությունը։

Я

По мостовой
моей души изъезженной
шаги помешанных
вьют жестких фраз пяты.
Где города
повешены
и в петле облака
застыли
башен
кривые выи —
иду
один рыдать,
что перекрестком
распяты
городовые.

Նույն տարում բանաստեղծը գրել է դրամաներ։1922-1924 թվականներին Մայակովսկին կատարում է մի շարք արտերկրյա ուղևորություններ՝ Գերմանիա, Ֆրանսիա և մի շարք այլ երկրներ։ 1925 թվականին նա կատարում է իր ամենաերկար ճանապարհորդությունը՝ ուղևորություն ամբողջ Ամերիկայով, հանդես է եկել մի շարք լսարաններում։1926-1929 թվականներին ակտիվորեն համագործակցել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ։ Հրատարակվել է տարբեր ամսագրերում։ 1927 թվականին նա սկսել է գրել իր կենսագրությունը՝ «Ես ինքս»։Մայակովսկիների ընտանիքը, Քութայիս, 1905 թվականԳովազդային և քարոզչական գործունեության համար բանաստեղծը քննադատության էր ենթարկվում Բ. Պաստեռնակի, Վ. Կատաևի և Մ. Սվետլովի կողմից։ 1929 թվականին նա փորձեց կազմակերպել իր ստեղծագործական կյանքի 20-ամյակին նվիրված ցուցահանդես, սակայն նրան խոչընդոտում էին։ Բանաստեղծի անձնական կյանքը սկսում է սրվել։Միգուցե դա էլ հանգեցրեց նրան, որ 1930 թվականի ապրիլի 14-ին, Մայակովսկին ինքնասպան եղավ՝ ատրճանակից կրակելով սրտին։ 

Մայակովսկու մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ հրատարակություններ:

  • Վլադիմիր Մայակովսկի «Լսե՛ք»

Լսե՛ք,
չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
նշանակում է՝ դա մեկին պետք է,
նշանակում է, որ մեկն ուզում է, որ դրանք լինեն
նշանակում է, որ մարգարիտ է անվանում մեկը
այդ ցայտուքներին,

և կեսօրվա փոշեհողմից ծվատվելով՝
իրեն Աստծու մոտ է գցում,
վախենում է, որ կուշանա,
լաց է լինում,
համբուրում է նրա ձեռքերը ջլուտ,
խնդրում է, որ լինի աստղ անպայման,
հետո գնում է հուզված,
բայց արտաքուստ խաղաղ,
հարցնում է մեկին.
-Բայց հիմա լավ ես, չէ՞,
չես վախենում, չէ՞:

Լսե՛ք,
չէ՞ որ, եթե աստղերը վառում են,
նշանակում է՝ մեկին պետք է դա,
նշանակում է, որ անհրաժեշտ է,
որ ամեն գիշեր
գոնե մի աստղ
վառվի
տանիքների վրա:

Վլադիմիր Մայակովսկի | Փայտոջիլը | համառոտ — Տարընթերցում (tarntercum.ru) Маяковский и армяне Նարէ Աթոյան: Վլադիմիր Մայակովսկի «Լսե՛ք» (nareatoyan.blogspot.com)

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ բուժիչ խոտաբույսերը։ Ազգային խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը։

Նպատակը՝

համացանցի միջոցով և ընտանիքի անդամների հետ զրուցելու արդյունքում ուսումնասիրել մեր հայրենիքի տարածքում աճող խոտաբույսերը և բուժիչ հատկություններ ունեցող այլ խոտաբույսերը։

Ընթացքը՝

  1. Համացանցից գտնել ՀՀ տարածքում աճող 10 խոտաբույս։
  2. Լուսանկարով տեղադրել այն բլոգի մեջ և նշել անվանումը, բուժիչ հատկությունները և խոհանոցում օգտագործվելու փաստը։
  3. Զրուցել ընտանիքի հետ և պարզել ինչ խոտ է օգտագործվում թե ինչ խոտ է օգտագործվում ձեր շրջանին բնորոշ խոհանոցում։
  4. Գրել այդ ուտեստի բաղադրատոմսը, նշել կանաչիի բարբառային անվանումը։

Դեղաբույսերը տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ: Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա: Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:
Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց:

ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են.

Հազարատերեվուկ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի մարգագետիններում ու թփուտներում: Պատրաստուկները բարձրացնում են արյան մակարդելիությունը, լավացնում ախորժակը, կարգավորում մարսողությունը, ունեն հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ:

Настойка.

Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Как использовать мяту для похудения - Medaboutme.ru

Անթառամ. բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:

Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

pustirnik

Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Sanguisorba minor0.jpg

Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

Եղերդակ (ճարճատուկ). երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, անտառեզրերին, ճամփեզրերին և առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:

եղերդակ.

Եղինջ երկտուն. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:

Խատուտիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:

Ещё несколько растений, которые помогут вам

Կատվախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Իջևանի, Սևանի, Վայքի, Մեղրու, Վանաձորի անտառային բացատներում, ալպյան մարգագետիններում: Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն:

Plantă erbacee, perenă, cu rizom cărnos, scurt, acoperit de rădăcini advent...

ֆլեշմոբ

ֆլեշմոբ (2-րդ մակարդակ)

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Captionless Image

5+5-9=1

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։
Պատասխան-30,120

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։
Պատասխան-7

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։
Պատասխան-2400 դրամ

5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:
Պատասխան-

6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Captionless Image

9681074325

7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:
Պատասխան-(333*3)+(3:3)=1000

8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։
Պատասխան-3կգ-15 հ․,5կգ-9 հ․

9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ

Առաջադրանքներ

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի: Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեցին սրճարանից ոստիկաների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված: Մի նորահայտ առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը: Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ: Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխկթխկոցից:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին: Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերով:

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը: Որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավթի կողմից:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները: Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունից:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին: Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն: Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը։ Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից:

Հետևյալ բառերը գործածել փոխաբերական իմաստով բառակապկցությունների մեջ։

Երկաթյա սիրտ

Ժանգոտ ուղեղ

Կծու խոսք

Ծով համբերություն

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ 

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։ 

Անհուն հանքը իմ գանձերի, 

Սիրտս է առատ, լեն ու ազատ. 

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի— 

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես 

Գողից, չարից, չար փորձանքից, 

Աշխարհքով մին՝ ահա էսպես 

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ 

Ես հարուստ եմ, ես բախտավոր 

Իմ ծննդյան պայծառ օրեն, 

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, 

Իր տվածն եմ տալիս իրեն։ 

Проект

Проект

Тема-цвета и их значение в психологии

Цвета (1). Colors.

Человек постоянно испытывает воздействие цвета. В связи со свойством психики человека цвет способен оказывать влияние на наше самочувствие и настроение, обходя сознание. Пользуясь этими знаниями о влиянии разных оттенков на психику, можно избежать их негативного влияния или, наоборот, использовать их полезные свойства.

Каждый цвет в психологии влияет на сознание человека по-разному и имеет свое значение.Когда мы видим какой-либо цвет, у нас возникает определенная эмоция,повышается или понижается настроение.Под влиянием того или иного цвета люди делают определенный выбор, даже не задумываясь над этим.

Психология цвета важна в современном маркетинге. Результаты многочисленных тестов показывает, что правильно подобранная цветовая гамма на логотипе компании способна увеличить ее популярность в несколько раз.

Влияние цвета на эмоции и психологическое состояние

Еще древние египтяне заметили, что различные краски по-разному влияют на душевное состояние человека. К XIX столетию этому явлению посвятили целую науку. Цветотерапия– лечение психических расстройств через восприятие цвета.Таким способом снижают тревожность и депрессию. Лечебный эффект основан на том, цветовая гамма теплых оттенков придает бодрости, а холодных, наоборот, – замедляет ход психических процессов.

Связь между любимым цветом и характером

Основным критерием выбора тех или иных предметов является их цвет. Проанализировав цветовые приоритеты человека, можно выяснить его психотип и сиюминутное душевное состояние.

 Описание качеств людей, придерживающихся определенной цветовой палитры.

  • Белая.Символизирует чистоту, простоту и несет в себе образ света. Для него важна ясность и прозрачность во всем. Может отмечаться стремление к идеальности и безупречности. В определенных количествах и сочетаниях он может подчеркивать холодность и бездушие.
  • Черная. Чёрный цвет представляет собой отсутствие всякого света и всякого цвета. Он символизирует: твердость убеждений, а также элегантность и утонченность. Он придает человеку умеренность, исключительность и загадочность.Черный означает конец, однако именно с него и начинается все новое. Жизнь берет начало с неизвестности. Личность, предпочитающая черный тон, может контролировать ситуацию, удерживать свою власть.Черный символизирует мощность, тайну,стиль, гнев, печаль, глубину, сложность, элегантность, зло, недовольство, траур, богатство, смерть,анонимность.
  • Красная. Человек, предпочитающий красный цвет, решительный, порывистый, уверенный в себе. Поэтому его поклонники бывают агрессивными в своей напористости. Зачастую действуют необдуманно, но отчаянные оптимисты. Это прирожденные лидеры. Женщины с помощью этого цвета подчеркивают свою привлекательность. Бордовый оттенок красного делает уверенного в себе человека спокойно-деятельным и сдержанно-горделивым, лишая излишней импульсивности и суетливости. Но крайнее его проявление может выражаться в надменности и высокомерии. Оранжевый, объединяет в себе и их качества. Это цвет, дарящий радость. Люди, любящие его, энергичны и жизнерадостны. Творческие и креативные, они всегда изобилуют новыми идеями. Дружелюбны, уравновешены и неконфликтны. Нацелены на успех и умеют добиваться своей цели.
  • Желтая. Люди этого цвета жизнерадостные и дружелюбные. Оптимисты, во всем замечают только позитив. Это творческие натуры, у которых постоянно рождаются новые идеи. Для них естественно открытое выражение своих чувств.
  • Синяя. Человек, обожающий синий, обычно спокоен и задумчив, но иногда, когда им предпочитаются более темные и глубокие оттенки, может быть холоден и бесстрастен. Это надежные и верные люди, им можно спокойно доверить свои тайны. В их характере отчетливо отмечается самоконтроль и самодисциплина. Те, кто любит голубой, впечатлительные, верные, склонные к задумчивости и размышлениям люди. Они предпочитают покой. Предрасположены к унынию. Бирюзовый нравится сдержанным, уверенным в себе особам. Они независимы, но любят внимание окружающих и общение.
  • Фиолетовая. Люди, у которых любимый цвет фиолетовый, предпочитают жить по своим правилам. Их интересует мистика, романтика. Тонко чувствующие и стремящиеся к духовному росту. Обладатели высокого интеллекта. Качества, которые их характеризуют – скромность, замкнутость, подверженность чужому влиянию. Пурпурный оттенок отражает превосходство, самолюбование, стремление к власти и могуществу. Лиловый – более нежный оттенок фиолетового. Этих людей характеризует чувствительность, любовь к искусству. Любят предаваться ностальгии. В плане поддержки в трудный момент всегда можно рассчитывать на бескорыстную помощь от них.
  • Зеленый: успокоение, остановка, пауза, статичность. Люди, предпочитающие зеленый цвет, уравновешенные, стабильные и надежные. Они великодушны, общительны, дружелюбны. Часто идут на компромисс, не умея отстаивать свою точку зрения, но не склонны к унынию.

Հ․Թումանյան- թևավոր խոսքեր

Ձախորդ Փանոս – Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914 թվականին։
Նեսոյի քարաբաղնիս – Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։
Մի կաթիլ մեղր — Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան Այգեկցու առակից։ Այս արտահայտությունն օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծաղրելու համար։

Կոտայքի մարզ

Վարչկենտրոն Հրազդան
Խոշորագույն քաղաք Աբովյան
Բնակչություն (2011) 254 397 (4-րդ %)
Խտություն 121,14
Տարածք 2,089 (8-րդ տեղ)

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան[9] և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։ Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։

Կլիմա

Կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C:Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Կոտայքի մարզի ցածրադիր շրջաններում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է 4.5-5  °C: Բարձրադիր շրջաններում հունվարյան ջերմաստիճանը նվազում է մեկ և ավելի ջերմաստիճանով՝ -3.6 °C:Կոտայքի մարզի բարձրադիր շրջաններում ամառվա ամենատաք ամսին գրանցվում է միջինում 8.7 °C ջերմություն։ Ցածրադիր շրջանների եղանակային պայմանները բավականին տարբեր են։ Ամենացածր ջերմաստիճանը Հայաստանի Կոտայքի մարզում գրանցվում է Աժդահակ լեռան գագաթին։

Գեղարդի վանք
Գառնու հեթանոսական տաճար

Բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կոտայքի մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ, իսկ բնակչության միջին խտությունը՝ 121,14 մարդ/կմ²։ Բնակչության թվի և միջին խտության ցուցանիշներով Կոտայքը Հայաստանում զիջում է միայն Արմավիրի և Արարատի մարզերին, ինչպես նաև մայրաքաղաքային ինքնավարություն և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքին։ Կոտայքը մարդու բնակության հնագույն վայրերից է։

Բուսական և կենդանական աշխարհ

Կոտայքի մարզի կենդանական աշխարհը համեմատաբար ավելի աղքատիկ է։ Կոտայքի մարզի կենդանական աշխարհին բնորոշ են հիմնականում լեռնատափաստանային կենդանատեսակները։ Մարզի տարբեր շրջաններում հանդիպում են գայլ, աղվես, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ և այլն։ Մեծ է նաև օձերի տեսակների բազմազանությունը։ Այս աշխարհագրական տեղամասում ապրում են նաև մի շարք թռչուններ՝ ալպիական ճայ, կովկասյան մայրեհավ, տափաստանային արծիվ և այլն։Կոտայքի մարզը սակավ անտառածածկ վարչատարածքային միավոր է, իսկ բուսական աշխարհը նման է Հայաստանի մյուս շրջաններին։ Կոտայքի մարզի բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։

Տավուշի մարզ

Ijevan

Հիմնադրված է նոյեմբերի 7, 1995 թ.
Մակերես 2704 կմ²
Բնակչություն 134.100 մարդ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։

Դիլիջան ազգային զբոսայգի

Կլիմա

Տավուշ մարզի ուղղաձիգ գոտիականությունը կանխորոշում է մարզի կլիման։ Այն գտնվում է հանրապետության չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ հանրապետությունում առավելագույն անարև օրերի դիտվում է Իջևանում՝ մինչև 65օր։ Գարունը լինում է տևական և հաճախ ուղեկցվում ցրտահարություններով, ամառը չափավոր տաք է, ձմեռը՝ մեղմ։ Լեռների բարձրության և դիրքադրման հետ կապված՝ մարզի լեռնային հարավն ու հովտային հյուսիսը զգալիորեն տարբերվում են կլիմայական պայմաններով։ Հարավի բարձրադիր լեռներում նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել -38°C-ի, իսկ առավելագույն ջերմաստիճանը հյուսիսի ցածրադիր հովիտներում՝ 38-40 °C-ի։ 

Տնտեսություն

Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Գուգարաց լեռները
Պարզ լիճ

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։