Category Archives: Բարձրունքի հաղթահարում

Արագած

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական տարին սկսվում է ճանապահորդությունից։ Օգոստոսի 31-ին ճամփորդում են 3 ուղղությամբ՝ Արագած, Թրչկանի ջրվեժ և Կոշի բերդ։
Եվ ես ճանապահորդական նախագծերից ընտրեցի Արագածի հարավային գագաթի բարձունքի հաղթահարումը։
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ։Արագածի հարավային գագաթի բարձրությունը,որը մենք հաղթահարեցինք 3887,8մ-էր։ Ճանապարհորդության մասնակիցները քոլեջի տարբեր տարիքի ուսանողներն էին։ Մենք երկար ճանապարհ քայլելուց շատ էինք հոգնել և բարձրունք հասանք մի փոքր դժվարությամբ։Բայց տեսնելով այդ գեղեցիկ տեսարանը մեր ինքնազգացողությունը լավացավ։ Օրս շատ լավ անցավ և շատ ուրախ եմ, որ ընտրեցի Արագածի ուղղությամբ ճանապարհորդությունը։