Category Archives: Դիջիթեք

SMM

SMM-ը՝ սոցիալական ցանցերի մարքեթինգը, այսօր լավագույն մասնագիտություններից մեկն է, որովհետև ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ու ավելի են հասկանում սոց․ մեդիաների դերն ու կարևորությունը բիզնես աշխարհում։

Եթե կա բիզնես, ուրեմն այն պետք է պատշաճ կերպով ներկայացված լինի սոց․ ցանցերում, որոնք տալիս են մեծ հնարավորություն ցանկալի լսարանին հասնելու համար։Սա հիմք է հանդիսանում SMM մասնագետների պահանջարկի աճին։

Մարքեթինգը տնտեսագիտական մասնագիտություն է։

Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։

Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունըշուկայագիտությունը կամ շուկայավարությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի փիլիսոփայության բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։Մարքեթինգ հասկացությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թվականին։