Category Archives: Հայոց պատմություն

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ (1828-1829 ԹԹ.)

1828թ. ապրիլին պատերազմ է սկսվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Պատերազմական գործողությունները մղվում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում:1828թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ անցնում է Ախուրյան գետը և շարժվում դեպի Կարս: Կարսի մատույցներում տեղի ունեցած հաղթական կռիվներից հետո, ռուսական զորքերը, դրանց թվում մի քանի հազար հայ կամավորներ, պաշարում են Կարսի բերդը: Թուրքական կայազորը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս: Երեք օր շարունակ համառ մարտեր են մղվում բերդի պարիսպների տակ: հունիսի 23-ին ռուական զորքերը գրոհով վերցնում են Կարսի բերդը: Նրա ազատագրմանը ակտիվ մասնակցություն են ունենում տեղի հայերը։ Դրանից հետո ռուսական զորքերը հուլիսի 24–ին գրավում են Ախալքալաքը, օգոստոսի 15-ին Ախալցխան և օգոստոսի 28-ին՝ Արդահանը: Ախալցխայում թուրքերը կատաղի դիմադրություն են ցույց տալիս։

1829թ. փետրվար-մարտ ամիսներին ջուրքական զորքերը վերսկսում են պատերազմական Գործողությունները, երանց հրահրում ու օգնում էր Անգլիան, որն ամեն կերպ աշխատում էր կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը:Մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում թուրքերը հարձակման են անցնում Կարսի և Ախալցխայի ուղղությամբ։ Նրանց հաջողվում է հանկարծակի ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել տեղի բնակիչներին ու կայազորին:

1820թ. հունիսի 27-ին ոուսական զորքերը գրավում են Կարինի որն Արևմտյան Հայաստանի ամենախոշոր քաղաքն էր, թուրքական վարչավան ու ռազմական նշանավոր կենտրոնը։ Այնուհետևբ ռուսական զորքերը գրավում են Խնուսը, Դերջանը, Քղին, Աուշը, Ուայտուողը: Բարձրան Օլթին և այլ վայրեր:

Ինչպես ռուս-պարսկական, այնպես էլ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ հայերը, կարծելով, թե ռուսները իրենց պետք է ազատագրեն մահմեդականների լծից, նյութական և ռազմական մեծ օգնություն են ցույց տալիս ռուսական զորքերին: Հայերից շատերը մտնում էին կամավորական ջոկատների շարքերը և զենքը ձեռքին մարտնչում թուրքական զավթիչների դեմ:1828թ. հունիսին, երբ ոուսական զորքերը շարժվում էին դեպի Կարին, Վանի փաշան 15 հազ. զորամասով ներխուժում է Ալաշկերտ։ Ավերելով ու կողոպտելով հայկական գյուղերը` թուրքական զորքերը պաշարում են Բայազետի բերդը։

Թուրքական զորքերը մեծ բազմությամբ, աղմուկ աղաղակով, քանիցս Հարձակվում են կայազորի վրա և ամեն անգամ ծանր կորուստներ տալով նահանջում։ Սակայն, Բայազետի պաշտպանները փոքրաթիվ ուժերով անցնում են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտում քաղաքից: Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես է Կովկասյան ռազմաճակատում ավարտվում է Ռուսաստանի հաղթանակով: 1820թ. սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսում կնցվում է հաշտության պայմանագիր:

Այդ պայմանագրով են ծովի Կովկասյան ափերը` Կուբանից մինչե Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին։ թուրքիւսյի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք է տրվում գաղթել և բնակություն հաստատել ռուսաստանին անցած տարածքներում վերականգնվում են դիվանագիտական և առևտրական կապերը և այլն:

Ադրիանապոլսի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի տնտեսական և քաղաքական դիրքերը Սև ծովու նեղուցների Արա Բալկաններում և Անդրկովկասում: Թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների համար, ընդհանուր առմամը, դա նպաստավոր պայմանագիր էր։ Բայց այն չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք ձգտում էին, արևելահայերի նման, միանալ Ռուսաստանին: Սակայն, արևմտաեվրոպական մեծ տերությունների ճնշման տակ, Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձնում Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները։

Ադրիանապոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն էր ստեղծում: Պասկևիչը նույնպես դժգոհ էր պայմանագրից։ Նա առաջարկում էր գոնե Կարսն ու Բայազետը, որպես ռազմավարական կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային: Բայց դա էլ չի հաջողվում:

1829-1830թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից գաղթում և Ռուսաստանի տիրապետության տակ են անցնում շուրջ 80 հազ. հայեր:Ներգաղթողները վեց տարով ազատվում էին հարկերից, տուրքերից, կարիքավորներին տրվում էր դրամական օգնություն։ Ցարիզմի ցույց տված օգնությունը չնչին էր, ուստի երկար ժամանակ հայ գաղթականները մեծ զրկանքներ կրեցին և նույնիսկ նրանց մի մասը նորից վեռադարձավ Արևմտյան Հայաստան։

 գրականություն՝ Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Ռուս-թուրքական ՊԱՏԵՐԱԶՄ(1828-29թթ․)

Գրականություն՝

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)։

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Այս ուսումնական շրջանում պատմություն առարկայից կատարել ենք «Հայ ականավոր թագուհիներ» նախագիծը։Դասաժամերին ուսումնասիրում և քննարկում ենք հետաքրքիր և կարևոր պատմական իրադարձությունները։

«ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ, ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ, ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐ

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջինն էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը եւ հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաշունչը եւ բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։ 

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում: 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության եւ Սասանյան Պարսկաստանի միջեւ: Երկիրը` բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։

Երկրի եւ հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված եւ օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը եւ մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը, և հայտնում է այդ մասին Սահակ Պարթևին,նա էլ իր հերթին այդ մասին պատմում է Վռամշապուհ թագավորին։Այս նպատակով նա ուսումնասիրում է օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի եւ հույն գիտունների հետ:405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչյունային համակարգին։ Կատարվել էր հսկայական աշխատանք, քանի որ հաշվի էին առնվել եւ ուսումնասիրվել Հայաստանի ամբողջ տարածքում խոսվող բարբառների հնչյունային առանձնահատկությունները:

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Գրականություն՝

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 107-114
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 80-85

Արագածոտնի մարզ

Այս անգամ ուղևորվեցինք ճամփորդության դեպի Արագածոտնի մարզ։Այցելեցինք մարզի ամրոցներն ու եկեղեցիները:

կանգառներ՝ 

Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի

Կոշ՝ Ականատեսի խաչքար

Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի

Թալինի քարավանատուն

Դաշտադեմի ամրոց

Գյուղ Կարմրաշեն-ժայռափոր ամրոց

Ինձ համար հատկապես հետաքրքիր և տպավորիչ էր Դաշտադեմի ամրոցը,որը հայտնի է նաև որպես Քաղենիի ամրոց։Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն,հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ.
Крепость Даштадем.
Դաշտադեմի ամրոց.
Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի


Գտնվում է Ագարակ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Աշտարակ-Թալին մայրուղու ձախ կողմում: Հուշարձանը գրավում է մի տարածք, որը ձգվում է ժամանակակից Ագարակ և Ոսկեհատ գյուղերի միջև` Ամբերդ գետի արևմտյան ափի բարձունքին: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088մ:Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից:

Կոշ՝ Ականատեսի խաչքար

Կոշը գտնվում է մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մետր։ Համայնքի Տարածքը (ՀԱ) 2280։Գյուղը հնում կոչվել է Կվաշ և մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Ըստ ավանդության ասյտեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը։Խաչքարը տեղադրվել է Կոշից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու մոտ։ Կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր Պետրոս Ականատեսի կողմից 1194 թվականին,և նվիրված է Արագածոտնն ու հարակից շրջանները թուրք-սելջուկներից ազատագրելուն:

Արուճի տաճար

Արուճի տաճար

Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:

Թալինի քարավանատուն

Ավերակները պահպանվել են ՀՀ Թալինի շրջանում, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։ Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Կառուցվել է 12-13-րդ դարերում սև, գորշ և կարմրավուն, սրբատաշ տուֆից, կրաշաղախով։ Իջևանատունը կառուցել են Զաքարյանները, որը նշանավոր տարանցիկ առևտրի կենտրոն է դառնում Դվինից Անի տանող ճանապարհին։ Իջևանատունը գտնվում էր նշանավոր Մետաքսի առևտրական ճանապարհի վրա։ Մետաքսի ճանապարհը ձգվում էր Չինաստանից, Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա ընկած հատվածը։ Այդ ճանապարհի մի մասն էլ անցնում էր Թալինով։ Թալինի իջևանատունը Մեծ Հայքի ամենամեծ իջևանատներից էր, գտնվում էր Անիից մեկ օրվա ճանապարհի վրա։

Գյուղ Կարմրաշեն-ժայռափոր ամրոց

Գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։Գյուղում են գտնվում Սբ. Աստվածածին (1860 թվական) և Սբ. Հովհաննես (X դար) եկեղեցիները, Խանսուլի խաչ սրբատեղին (XI դար)։ Գյուղից 3 կմ հվ-արմ. գտնվում է Միջնաձոր գյուղատեղին (XVIII-XX դարեր), 2 կմ հվ-արմ.՝ Ճգնավորի ձոր ջրաղացների համալիրը (XVII-XX դարեր), իսկ 1,3 կմ հվ- արմ.՝ ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) և Հովհաննեսի խաչքարը (1223 թվական)։

Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ․

Առաջադրանք

  • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։
  • Երկրի ամայացում, բնակչության կոտորածներ, կրոնական հալածանքներ ու հարկերի ծանրացում:
  • Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։
  • VIII դ. կեսերին Արաբական խալիֆայությունը ծվատվում էր գահակալական հուժկու կռիվներից: Այս իրավիճակից փորձեցին օգտվել հայերը:Բռնկվեց ապստամբություն, որի գլուխ անցան Գրիգոր և Դավիթ Մամիկոնյան եղբայրները: Դավիթը շուտով խալիֆի հրամանով ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց: Ապստամբությունը ղեկավարեց Գրիգորը, որի շուրջը համախմբված նախարարների ճնշման ներքո նրանց միացավ սպարապետ և Հայոց իշխան Աշոտ Բագրատունին:Շուտով անակնկալ մահացավ Գրիգոր Մամիկոնյանը, ինչն էլ արաբներին թույլ տվեց 750թ. ճնշել ապստամբությունը:762թ. Վասպուրականը ենթարկվեց արաբական ավազակախմբերից մեկի հարձակմանը, որի դեմ իրենց փոքրաթիվ ուժերով ելան Սահակ և Համազասպ Արծրունի եղբայրները: Անհավասար կռիվներում նրանք քաջաբար զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ: Պայքարը շարունակեց նրանց կրտսեր եղբայր Գագիկը:Գագիկ Արծրունին հաստատվեց Նկան անառիկ ամրոցում և մեկ տարի շարունակ հաջողությամբ հետ էր մղում արաբների հարձակումները: Չկարողանալով ուժով տիրել ամրոցին՝ թշնամին խաղաղություն առաջարկեց և նենգորեն ձերբակալեց անվեհեր իշխանին:Արաբական տիրապետության դեմ սկսված նոր հուժկու ապստամբության պատճառը հարկային լծի սաստկացումն էր ու ժողովրդի դաժան կեղեքումը: Ապստամբությանը միացան նախարարական գրեթե բոլոր տոհմերը:774-775թթ. համաժողովրդական հուժկու ապստամբությունը ցնցեց խալիֆայության հիմքերը: Սակայն ապստամբության ճնշման և հետագա հալածանքների հետևանքով նախարարական շատ տներ խիստ թուլացան, իսկ Մամիկոնյաններն ու Կամսարականները երկրի քաղաքական կյանքից գրեթե իսպառ վերացան: Նրանց տիրույթներին փորձեցին տիրել արաբ ամիրաները, որոնց էապես խանգարեցին Բագրատունիները: Մամիկոնյանների և Բագրատունիների երկարատև մրցակցությունն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, որոնք իրենց ճկուն քաղաքականությամբ նախապատրաստեցին Հայաստանի անկախության վերականգնումը:
  • Ներկայացնե՛լ Հայաստանում տիրող իրավիճակը 9-րդ դարում։
  • IX դ. սկզբներին հայ իշխանական տները, օգտվելով արաբական իշխանության թուլացումից, աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթներն ու ամրապնդեցին սեփական իշխանությունը: Դրանց մեջ հատկապես առանձնանում էին Բագրատունիները: Տեր դառնալով երկրի քաղաքական կյանքից հեռացած տոհմերի տիրույթներին՝ արաբ եկվոր ամիրաների դեմ համառ պայքարում նրանք տիրացան երկրի գրեթե մեկ երրորդին: Այդ հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողն Աշոտ Բագրատունին էր՝ Մսակեր մականունով: 804թ. արաբները նրան ճանաչեցին Հայոց իշխան, որն իր եղբորը նշանակեց սպարապետ: IX դարում կրճատվել էր Հայաստանից խալիֆայության գանձարան մուծվող հարկի ծավալը: Նվազել էր ոչ միայն նրա չափը, այլև վճարումը դարձել էր անկանոն, դեպքից դեպք: Մինչդեռ հարկատվությունն արաբական տիրապետության ճանաչման հիմնական պայմանն էր:Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատը, որն ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը:Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը վերականգնեց իր ինքնավարությունը:
  • Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։
  • 774-775թթ. համաժողովրդական հուժկու ապստամբությունը ցնցեց խալիֆայության հիմքերը:850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:

Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

  • Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։
  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։
  • Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
  • Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։
  • Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։
  • Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

6-րդ դարում Հայաստանը շարունակում էր մնալ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Եվ Արևմտյան, և Արևելյան Հայաստանում օտար նվաճողները փորձում էին թուլացնել դեռևս պահպանված հայ նախարարներին և ձուլել հայ ժողովրդին: Արևմտյան Հայաստանում, 539 թվականին, հայերը ապստամբություններ բարձրացրեցին նրաց դեմ։ Իսկ 571–572 թթ.՝ Արևելյան: Ապստամբությունները հաջողություն ունեցան, սակայն այն ոչինչ չտվեց հայ ժողովրդին: 591 թ. Հայաստանը նոր առանձնացման ենթարկվեց:

Հուստինիանոս Ա-ն վարում էր բյուզանդական կենտրոնական իշխանության ամրապնդման և  հայկական իշխանությունները թուլացնելու քաղաքականություն: Նա առաջին հերթին նոր բաժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում, ստեղծեց չորս նահանգներ՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր, նշանակեց բյուզանդացի կառավարիչների: Հայ իշխաններին թուլացնելու նպատակով փոխեց ժառանգության փոխանցման կարգը՝ ժառանգելու իրավունք տալով նաև աղջիկներին,: Բարձրացրեց հարկերը: Ճնշեց իր դեմ բարձրացված ապստամբությունը՝ պատանդ վերցնելով ապստամբության ղեկավար Արտավան Արշակունուն: Հուստինիանոսի վարած քաղաքականության մեջ Հայաստանի համար դրականը այն էր, որ նա վերականգնում էր հայկական քաղաքները:

Եվ Արևելյան, և Արևմտյան Հայաստանում, կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում, կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը, բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում, Վարդ Պատրիկի օրոք, հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն, գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները, իմ կարծիքով պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

Բյուզանդիան, և Պարսկաստանը, վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

7-րդ դարում Մերձավոր Արևելքում ասպարեզ իջավ նոր տերություն՝ Արաբական Խալիֆայությունը 640-թվակին արաբները ներխուժեցին Հայաստան, հոկտեմբերի վեցին գրավեցԻՆ Դվինը, 642-643թվականին արաբները սկսեցին երկրորդ արշավանքը,բայց հայերը Կոգովիտ գավառում պարտության մատնեցին արաբներին, 650 թվականին արաբները երրորդ անգամ արշավեցին Հայաստան, 652թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայստանը ընդունում էր արաբների գերիշխանությունը,սակայն երեք տարով ազատվում էր հարկերից, որից հետո հարկի չափը որոշելու էին իրենք հայերը, Հայաստանին թույլատրվում էր պահել տասնհինգ հազար այրուձի՝ խալիֆայության ծախսերով, Արաբնեռրը պարտավորվում էին պահել հայերի սահմաննները օտարազգի հարձակումններից , Պահպանվում էին հայ նախարարների իրավունքները, Հայ-արաբական պայմանագիրը անհանգստացրեց բյուզանդիաին և նրանք անցան հարձակման, ցավոք արաբները անտեսելով հաշտության պայմանագիրը թալան ու ավերվածություններ իրականացրեցին Հայաստանում:

Վահանանց եւ Վարդանանց պատերզմներ

  • Ինչպիսի՞ իրավիճակ էր Արևելյան Հայաստանում 5-րդ դարի առաջին կեսին։
  • Նկարագրե՛լ Վարդանանց պատերազմի ընթացքը։
  • Որո՞նք են Վարդանանց պատերազմի պատճառները և հետեւանքները:
  • Վարդանանց պատերազմը կրոնակա՞ն պատերազմ է։ Հիմնավորիր ինչու՞։
  • Որո՞նք են Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:
  • Արևելյան Հայաստանը 5-րդ դարում, դարձավ մարզսպանություն, բայց պսպսնվեց հայ նախարարական համակարգը: Նախարարները մնում էին իրենց տիրույթների տերերը: Կաթողիկոսը զրկվեց պաշտոնից և միայն կարող էր զբաղվել կրթական գործով: Արևելյան Հայաստանը ղեկավարելու ուղարկվեց Պարսկի պաշտոնյա: Հայրենանվեր նախարարների և հոգևոր գործիչների ջանքերով Արևելյաան Հայաստանում Հայ ժողղովրդի վիճակը բարեալվել էր: Հասկերթ 2-ի ժամանակ ավելի վատացավ Հայ ժողովրդի վիճակը: Նա ամենինչ արեց թուլացնելու ռազմական ուժը և ծրագրեց Հայերի կրոնափոխությունը: Բարձրացվեցին հարկերը, հարկատու դարձավ նաև հոգևարանությունը: Բարձր պաշտոների դրվեցին նաև Պարսիկները:
  • Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան
  • Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451թ.Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036զինվոր\:
  • Պատճառները-481 թ.-ին Շիրակում կայանում է հավաք, որտեղ հայ նախարարները որոշում են ապստամբել: Նրանց վճիռն էր` «Լավ ենք համարում մի անգամ մեռնել, քան թե ամեն օր եկեղեցու և քրիստոնեության արհամարհանքը և քակտումը տեսնել »: Խուսափելով հայ ապստամբների հետապնդումից՝ պարսից մարզպանը փախչում է Ատրպատական: Սկսվում է Վահանանց պատերազմը:Հետևանքներ-Ճարմանայի դաշտում՝ Կուրի գետահովտում, տեղի է ունենում ճակատամարտ ։ Սակայն այն ողբերգական ելք է ունենում. զոհվում են ասպետ Սահակ Բագրատունին և քաջ Վասակ Մամիկոնյանը: