Category Archives: Հաշվետվություն

հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն

Հունվարյան հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն

3-րդ ուսումնական շրջանում մասնակցեցինք ճամփորդություների և կատարեցինք բազմաթիվ նախագծեր։ Նախագծերի զգալի մասը կատարում էինք ազատ թեմաներով։ Անհատական նախագծերի շնորհիվ հնարավորություն ստացանք ներկայացնել մեզ հետաքրքրող թեմաները։ Կատարում էինք հետազոտական և թարգմանչական աշխատանքներ։

Ընտրության մարզաձև

Մարզաձևերից ընտրել եմ սուսերոմարտը։Այս մարզաձևի մասին հաճախ եմ լսել, այդ պատճառով հետաքրքրեց։Երբեմն նաև մասնակցում ենք հեծանվավարության դասերին։

Ընտրության գործունեություն

Ընտրության գործունեությունը իսպաներենն է։ Իսպաներենը շատ գեղեցիկ լեզու է։ Դասաժամերին կատարում ենք առաջադրանքներ և թարգմանություններ։

Երաժշտական գործունեություն

Դասաժամերին ընկեր Մարինեի հետ սովորում ենք ազգագրական երգեր և պարեր։ Ընկեր Մարինեն անցկացնում է առավոտյան պարապմունքները, նաև մասնակցում ենք ժամերգությունների։

Ամբողջ տարվա ձեռքբերում

Վերջին մեկ տարվա ընթացքում քոլեջի նախագծերի և ճամփորդությունների շնորհիվ ես ավելի լավ ծանոթացա Հայաստանի պատմությանը, և այցելեցի հետաքրքիր վայրեր։Դա ինձ համար մեծ ձերքբերում էր, քանի որ երկար տարիներ չեմ ապրել այստեղ։

նախագծեր

Գրականություն,Հայոց լեզու՝  1 2
Ռուսաց լեզու՝ 1 2
Պատմություն՝ 1 2
Հանրահաշիվ՝ 1 2
Էկոլոգիա՝ 1

Ֆլեշմոբներ

ՖԼԵՇՄՈԲ, ՖԼԵՇՄՈԲ

ճամփորդություներ

Առարկայական հաշվետվություն,հղումներ

Հայոց լեզու— Հայոց լեզվի դասաժամերին կատարում ենք ուղղագրական և ստեղծագործական առաջադրանքները։ Գրականություն— Գրականության դասաժամերին ընթերցում ենք բանաստեղծություններ,պատմվածքներ և նովելներ։Հետո քննարկում և վերլուծում այդ սրեղծագործությունները։ Այս ուսումնական շրջանում ուսումնասիրեցինք Մշո բարբառը,կատարեցինք փոխադրումներ:  Հայոց պատմություն-Այս ուսումնական շրջանում պատմություն առարկայից կատարում ենք «Հայ ականավոր թագուհիներ» նախագիծը։Դասաժամերին ուսումնասիրում և քննարկում ենք հետաքրքիր և կարևոր պատմական իրադարձությունները։ Հասարակագիտություն— Դասաժամերին քննարկել ենք մարդու իրավունքներ,ազատության և քաղաքացիության վերաբերյալ թեմաներ։Ռուսաց լեզու— Դասաժամերին կատարել ենք առաջադրանքներ,կարդացել ենք հետաքրքիր և ուսուցանող շատ տեկստեր,նաև կատարել ենք անհատական նախագծեր և ֆլեշմոբներ։ Անգլերեն— Անգլերենի դասաժամերին հիմնականում կատարում ենք քերականական և թարգմանական առաջադրանքներ։ Կատարել ենք նաև ֆլեշմոբներ։ Իսպաներեն— Այս տարի քոլեջում սկսեցի ուսումնասիրել նոր լեզու՝ իսպաներեն։Դասաժամերին կատարում ենք առաջադրանքներ և թարգմանություններ։ Կենսաբանություն-Կենսաբանության դասաժամերին յուրացրել ենք հետաքրքիր նյութեր։ Կատարել ենք դասին վերաբերվող նյութերի թարգմանություններ։Աշխարհագրություն— Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության մարզերը։Նաև մասնակցեցինք ուսումնական ճամփորդության դեպի Արագածոտնի մարզ։Մաթեմատիկա— Այս ուսումնական շրջանում կատարել ենք նախագծեր,ֆլեշմոբներ և յուրացրել ենք ֆունկցիաներ թեման։ Ֆիզիկա— Ֆիզիկա առարկայից այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք նյութեր և լուծել ենք շատ խնդիրներ։ Էկոլոգիա— Էկոլոգիա առարկայից կատարել ենք նախագծեր բույսերի և էկոլոգիական խնդիրների վերաբերյալ։

Հունվար ամսվա հաշվետվություն

Քոլեջում հունվար ամիսը բավականին հագեցած ամիս էր,քանի որ մասնակցեցինք ստուգատեսերի և ճամփորդություների։ Ստուգատեսերը չորսն էին՝ մարզական,դիջիթեքյան, բնագիտատեխնիկական և ազգագրական։ 

Մարզական ստուգատեսը քոլեջի մի շարք ուսանողների հետ անցկացրեցի Լեռնանիստում՝  ընկեր Մարիամի և  ընկեր Ռոբերտի ուղեկցությամբ։ Եղանակը ցուրտ էր,բայց շատ հետաքրքիր և անմոռանալի օր ունեցա։ Տպավորություններս շատ լավն էին։ Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար մեզ հանձնարարված էր կատարել գիտական, տեխնիկական գործունեություն,կամ ցուցադրել որևէ բնագիտական փորձ։ Ես պատրաստել էի սպիտակեցնող և սնուցող դիմակներ։ Դիջիթեքյան դասընթացներից ես ընտրել էի SMM-ի դասընթացները։ Առողջական խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել բոլոր սեմինարներին։Եվ բացը լրացնելու համար համացանցից որոշ նյութեր ուսումնասիրեցի։Նաև այս ամիս ուսումնասիրեցինք Մշո բարբառը,կատարեցինք փոխադրումներ և կազմեցինք բարառաններ: Այսօր՝ հունվարի 28-ին, տեղի ունեցավ միջոցառում և ղափամայի ծեսը։Առավոտյան եկեղեցում մասնակցեցինք ժամերգությանը,իսկ հետո նաև միջոցառմանը։Միջոցառումը ուղեկցվեց ազգագրական պարերով ու երգերով,իսկ տղաները նաև յարխուշտա պարեցին։

Կիսամյակային հաշվետվություն

Ես Աննան եմ,ապրում եմ Երևանում ։Սովորել եմ Երևանի 181 հիմնական դպրոցում։Ազատ ժամանակ սիրում եմ երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել։ Հիմա սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի քոլեջում զբոսաշրջության բաժնում։

Ամռանը մասնակցել եմ Ծովինարի հինգ օրյա ռազմագիտական ճամբարին։Որի ընթացքում ձեռք բերեցի լավ ընկերներ։Երեկոները ուսուցիչների հետ միասին անցկացնում էինք խարույկի շուրջ և զրուցում տարբեր թեմաների մասին։ Մինչ ուսումնական տարին սկսելը մասնակցել եմ մուտքի ճամբարին։Այդ ժամանակ ծանոթացա քոլեջի և ուսուցիչների հետ։


Ուսումնական առաջին օրվանից քոլեջը ինձ դուր եկավ իր ընկերական միջավայրով։ Դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Բացի նոր բաներ սովորելուց, նաև կատարում ենք նախագծեր,ֆլեշմոբներ, ունեցել ենք հետաքրքիր ճամփորդություններ։
Որոնցից մեկը Արագած լեռի բարձունքը հաղթահարելն էր։Ճանապարհորդության մասնակիցները քոլեջի ուսանողներն էին։ Մենք երկար ճանապարհ քայլելուց շատ էինք հոգնել և բարձրունք հասանք մի փոքր դժվարությամբ։

Քոլեջում բոլոր ուսուցիչները կատակասեր,համբերատար և ընկերական են։

Քոլեջում անցնում ենք հետևյալ առարկաները
Գրականություն — դասավանդում է Պատվելի Թամարը։ Գրականության դասաժամերին մենք ընթերցում ենք բանաստեղծություններ,պատմվածքներ և նովելներ։Հետո քննարկում և վերլուծում այդ սրեղծագործությունները։

Հայոց լեզու — դասավանդում է Պատվելի Թամարը։ Հայոց լեզվի դասաժամերին մենք ուղղագրական և ստեղծագործական առաջադրանքներ ենք կատարում, որպեսզի ամրապդենք մեր գիտելիքները։

Ֆիզիկա
դասավանդում է ընկեր Նելլին։ Ֆիզիկա առարկան սիրեցի քոլեջ գալուց հետո։ Ընկեր Նելլին դասերը բացատրում է համառոտ և հասկանալի։ Իսկ եթե չենք հասկանում բերում է հետաքրքիր և հումորային օրինակներ։Դասաժամերին լուժում ենք բազմաթիվ խնդիրներ։

Էկոլոգիա — Էկոլոգիայի դասաժամերին սովորեցինք էկոլոգիական նշանները, և թե որ սնունդն է թունովոր։ Իմացանք կոսմետիկ միջոցների օգտակար և վնասակար ազդեցության մասին, պատրաստեցինք դիմակներ։

Մաթեմատիկա — դասավանդում է ընկեր Ելենան։ Հանրահաշվի դասաժամերին կատարել ենք մաթեմատիկական վարժություններ,շատ նոր նյութեր ենք ուսումնասիրել,որոնց դեռ լավ չեմ տիրապետում։


Հայոց պատմություն
— դասավանդում է ընկեր  Հեղինեն։ Դասաժամերին ուսումնասիրում և քննարկում ենք հետաքրքիր և կարևոր պատմական իրադարձությունները։
Հասարակագիտություն — դասավանդում է ընկեր Արմենը։ Դասաժամերին քննարկել ենք մարդու իրավունքները և պարտականությունները,թե ինչ է մեզ համար ազատությունը, արդարությունը, հավասարությունը և արժեքները։


Կենսաբանություն — 
դասավանդում է ընկեր Հասմիկը։Դասերը հետաքրքիր են անցնում։Նյութերը հեշտ յուրացնելու համար պատրաստում ենք տեսանյութեր, և հետաքրքիր նյութեր ուսումնասիրում։ Աշխարհագրություն — դասավանդում է ընկեր Գայանեն։ Դասաժամերին  յուրացրել ենք նոր թեմաներ և կատարել ենք առաջադրանաքներ այդ թեմաների վերաբերյալ։


Անգլերեն
— դասավանդում է ընկեր Արփին։Դասերը հերաքրքիր են անցնում :Հիմնականում կատարում ենք քերականական աշխատանքներ։
Ռուսաց լեզու  դասավանդում է ընկեր Մարիամը։ Դասաժամերին կատարել ենք առաջադրանքներ,կարդացել ենք հետաքրքիր և ուսուցանող շատ տեկստեր,նաև կատարել ենք շատ նախագծեր։
Իսպաներեն  դասավանդում է ընկեր Բելլան։ Իսպաներենը շատ գեղեցիկ լեզու է։ Դասաժամերին կատարում ենք առաջադրանքներ և թարգմանություններ։


Երգուսուցում — դասավանդում է ընկեր Մարինեն։ Ընկեր Մարինեն անցկացնում է առավոտյան պարապմունքները։ Իսկ դասաժամերին սովորել ենք նոր երգեր և պարեր։ Ֆիզկուլտուրա— դասավանդում է ընկեր Միքայելը։ Ես այս դասաժամերին անցնում եմ սուսերամարտ։