Category Archives: Ճամփորդություն

Արագածոտնի մարզ

Այս անգամ ուղևորվեցինք ճամփորդության դեպի Արագածոտնի մարզ։Այցելեցինք մարզի ամրոցներն ու եկեղեցիները:

կանգառներ՝ 

Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի

Կոշ՝ Ականատեսի խաչքար

Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի

Թալինի քարավանատուն

Դաշտադեմի ամրոց

Գյուղ Կարմրաշեն-ժայռափոր ամրոց

Ինձ համար հատկապես հետաքրքիր և տպավորիչ էր Դաշտադեմի ամրոցը,որը հայտնի է նաև որպես Քաղենիի ամրոց։Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն,հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ.
Крепость Даштадем.
Դաշտադեմի ամրոց.
Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի


Գտնվում է Ագարակ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Աշտարակ-Թալին մայրուղու ձախ կողմում: Հուշարձանը գրավում է մի տարածք, որը ձգվում է ժամանակակից Ագարակ և Ոսկեհատ գյուղերի միջև` Ամբերդ գետի արևմտյան ափի բարձունքին: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088մ:Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից:

Կոշ՝ Ականատեսի խաչքար

Կոշը գտնվում է մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մետր։ Համայնքի Տարածքը (ՀԱ) 2280։Գյուղը հնում կոչվել է Կվաշ և մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Ըստ ավանդության ասյտեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը։Խաչքարը տեղադրվել է Կոշից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու մոտ։ Կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր Պետրոս Ականատեսի կողմից 1194 թվականին,և նվիրված է Արագածոտնն ու հարակից շրջանները թուրք-սելջուկներից ազատագրելուն:

Արուճի տաճար

Արուճի տաճար

Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:

Թալինի քարավանատուն

Ավերակները պահպանվել են ՀՀ Թալինի շրջանում, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։ Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Կառուցվել է 12-13-րդ դարերում սև, գորշ և կարմրավուն, սրբատաշ տուֆից, կրաշաղախով։ Իջևանատունը կառուցել են Զաքարյանները, որը նշանավոր տարանցիկ առևտրի կենտրոն է դառնում Դվինից Անի տանող ճանապարհին։ Իջևանատունը գտնվում էր նշանավոր Մետաքսի առևտրական ճանապարհի վրա։ Մետաքսի ճանապարհը ձգվում էր Չինաստանից, Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա ընկած հատվածը։ Այդ ճանապարհի մի մասն էլ անցնում էր Թալինով։ Թալինի իջևանատունը Մեծ Հայքի ամենամեծ իջևանատներից էր, գտնվում էր Անիից մեկ օրվա ճանապարհի վրա։

Գյուղ Կարմրաշեն-ժայռափոր ամրոց

Գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։Գյուղում են գտնվում Սբ. Աստվածածին (1860 թվական) և Սբ. Հովհաննես (X դար) եկեղեցիները, Խանսուլի խաչ սրբատեղին (XI դար)։ Գյուղից 3 կմ հվ-արմ. գտնվում է Միջնաձոր գյուղատեղին (XVIII-XX դարեր), 2 կմ հվ-արմ.՝ Ճգնավորի ձոր ջրաղացների համալիրը (XVII-XX դարեր), իսկ 1,3 կմ հվ- արմ.՝ ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) և Հովհաննեսի խաչքարը (1223 թվական)։

Գյումրի

Այս անգամ ուղևորվեցինք երկար սպասված եռօրյա ճամփորդության՝ դեպի Գյումրի։ Այս երեք օրը անցկացրեցինք Կապս հյուրատանը։Առաջին օրը այցելեցինք Վահրամաբերդ, որը գտնվում է Ախուրյան գետի  ձախ ափին։Անվանումը ստացել է միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու պատվին։

Երկրորդ օրը այցելեցինք Յոթ Վերք եկեղեցի։Քայլարշավ կատարեցինք Վարդանանց հրապարակով։Շրջեցինք Գյումրիի փողոցներով,որոնք առանձնանում էին իրենց գեղեցկությամբ և յուրահատուկ ճարտարապետությամբ։Այդ փողոցներով քայլելիս կարծես հայտնվում ես այլ դարաշրջանում։ Երեկոյան ուղևորվեցինք դեպի Սև բերդ,որը 19-րդ դարի պաշտպանական կառույց է։Երևան վերադառնալիս այցելեցինք միջնադարյան վանական համալիր՝ Հառիճի վանք։Այն հնագույն հայկական վանքերից է։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Holy Saviour's Church, Gyumri, Armenia.jpg

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։

Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։

Պատմություն

Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ 12-րդ դարի վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը։1882 թվականին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին։

Զանգակատունը 1932 թվականին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո փորձել են պայթեցնել։ 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է։Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։

Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Ուզում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թվականին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և մեծն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացան։

Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։Եկեղեցու վերականգման համար հանգանակություններ են կատարվել ժողովրդի կողմից։ Շինարարական աշխատանքները մի քանի անգամ նոր թափ են ստացել և ֆինանսների սակավության պատճառով կրկին կանգ առել։ 2002 թվականից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ 2014 թվականի հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա։

Լեռնանիստ

Այս տարին սկսվեց ձմեռային ստուգատեսներով։ Ես այս ստուգատեսը անցկացրեցի Լեռնանիստում։ Ցուրտ եղանակը այդքանել չեմ սիրում,բայց շատ հետաքրքիր և անմոռանալի օր ունեցա։ Լեռնանիստ հասնելուն պես մեր առջև գեղեցիկ և հեքիաթային տեսարան բացվեց։ Մենք ձնագնդի խաղացինք, նկարվեցինք,փուչիկ-սահնակներով բարձրացանք վերև,իսկ հետո սահելով իջանք։Սահելուց հետո լավ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձանք Երևան։

Գյումրի

Դեկտեմբերի 24-ին ուղևորվեցինք եռօրյա ճամփորդության՝ դեպի Գյումրի։ Այդ երեք օրը անցկացրեցինք Լոֆթ հյուրատանը։

Հյուրատանը մեր իրերը տեղավորելուց և մեր ձեռքով պիցցա պատրաստելուց հետո, դուրս եկանք զբոսնելու։Այցելեցինք Թումո կենտրոն և <<Կտոր մը երկինք>> ֆիլմի պատշգամբի մոտ ։ Նաև այցելեցինք թանգարան և եկեղեցիներ,իսկ վերադառնալուց հետո ֆիլմ դիտեցինք։ Երեկոյան Գյումրին շատ գեղեցիկ է։

Երկրորդ օրը ուղևորվեցինք դեպի Սև բերդ։ Իսկ հետո ուղևորվեցինք դեպի Ամասիա՝ սահելու։Վերադարնալուց հետո դուրս եկանք զբոսնելու Գյումրիի փողոցներով։Երեկոյան հավաքեցինք մեր իրերը։Բոլորս շատ էինք տխրել, քանի որ դա վերջին օրն էր և ժամանակը շատ արագ անցավ։ Առավոտյան նախաճաշելուց հետո, ճանապարհ ընկանք դեպի Երևան։