Category Archives: Ֆիզիկա

էլեկտրական դաշտ

Էլէկտրամագնիսական դամտի երկու բաղադրիչներից մեկը էլեկտրական դաշտն է: Այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական ուժերը, կոչվում են էլեկտրական դաշտ:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը: 

Screenshot_5.png

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝ Fէլ:

Էլեկտրական դիմադրություն

Էլեկտրական դիմադրություն

Էլեկտրական դիմադրությունը նյութի հակաազդեցության չափն է էլեկտրական հոսանքի անցման դիմաց։Դիմադրությունը նշանակում են «R» տառով։ Դիմադրության միավորն է 1Օմ ։ R = 1Օմ։

Այն մեծությունը, որը ցույց է տալիս նյութի տեսակը և կախված է նրա խտությունից, անվանում են տեսակարար էլեկտրական դիմադրություն։

Այսպիսով դիմադրությունը կախված է ոչ միայն տեսակարար էլեկտրական դիմադրությունից, այլև հաղորդչի երկարությունից և հաղորդչի կտրվածքի մակերեսից։ Ընդ որում դիմադրությունը և հոսանքի ուժը ուղիղ համեմատական են։

Խնդիրներ

Գրպանի լապտերի լամպի պարույրով յուրա­ քանչյուր 1 0 վ-ում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում: 

Լուծում

I=q/t
I=2/10=0,2 Ա

2.1.15

Որքա ն է էլեկտրական թեյնիկի տաքացնող տարրով անցնող հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 330 Կլ լիցք: 

Լուծում

I=q/t
I=330/300=1,1 Ա

2.1.16

Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 10 րոպեում նրանով անցել է 360 Կլ լիցք:

Լուծում

I=q/t
I=360/600=0,6 Ա

2.1.17

էլեկտրական սալիկի շղթայում հոսանքի ուժը 1,6 Ա է: Որքա ն էլեկտրական լիցք կանցնի նրա պարույրի լայնական հատույթով 20 րոպեում:

Լուծում

q=It
q=1,6*1200=1920 Կլ

2.1.18

 Սպառիչով անցնող հոսանքի ուժը 10 Ա է: Հաշվեք 10 վ-ում նրանով անցնող լիցքը:

Լուծում

q=It
q=10*10=100 Կլ

2.1.19

Որքա՞ն էլեկտրական լիցք կանցնի լամպի թելիկով մեկ դասաժամի ընթացքում, եթե հոսանքի ուժը 0,4 Ա է: Դասաժամի տևողությունը ընդունել 45 րոպե: 

Լուծում

q=It
q=2700*0,4=1080 Կլ

2.1.20

Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղա­փոխվի 30 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 0,5 Ա է: 

Լուծում

I=q/t
I=30/0,5=60 վ

2.1.21

Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 25000 Ա հոսանքի ուժի դեպքում կայ­ ծակի խողովակի ընդլայ­ նական հատույթով անցնում է 30 Կլ լիցք: 

Լուծում

I=q/t
I=30/25000=0,0012 վ

2.1.22

Գրպանի լապտերում հոսանքի ուժր 0,24 Ա է: Որքա՞ն ժամանակում նրանով կանցնի 4,8 Կլ լիցք: 

Լուծում

I=q/t
I=4,8/0,24=20 վ

2.1.24

Ի՞նչ է ցույց տալիս նկարում պատ­ կերված չափող սարքը: 

Պատ.՝

Սարքը ցույց է տալիս 5,6 Ա:

2.1.25

Կարելի՞ է արդյոք տրված ամպերաչափով չափել շղթայում հոսանքի ուժը, եթե 2 վ-ում նրանով անցնում է 10 Կլ լիցք: Ինչո՞ւ:

Լուծում

Ոչ քանի որ l=q/t=>l=10÷2=5Ա իսկ ամպերաչափը ցույց է տալիս 3Ա:

Նկարում պատկերված ո՞ր շղթայում է ամպերաչափը ճիշտ միացված:

Պատ.՝

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

ա) բ) գ)

Որքա՞ն լիցք է անցնում այդ շղթայով 0,2 րոպեում, եթե ամպերաչափը ցույց է տալիս 0,4 Ա: 

Լուծում

q=It
q=4,8*0,4=4,8 Կլ

Ինչպես կողմնորոշվել տեղանքում:Ազիմուտ

 Ազիմուտ է կոչվում արևի և հարավային ուղղությամբ միջև կազմած անկյունը։Ազամիտը նշանակում են A տառով։ A=(t-1)*15-180 որտեղ t ժամանակն է տեղական ժամով։

օրինակ՝

A=(13-1)*15-180=0

A=(15-1)*15-180=30

A=(14-1)*15-180=15

Բևեռային աստղը գտնելու համար անհրաժեշտ է Մեծ Արջի համաստեղության շերեփի արտաքին պատի երկու աստղերի միջև ընկած հատվածը շարունակել հինգ անգամ դեպի վերև հինգերորդ հատվածի վերջին բևեռային աստղն է որը միշտ ցույց է տալիս հյուսիս։

Ազիմուտ

Ինչպես կողմնորոշվել տեղանքում:Ազիմուտ

Ինչպես կողմնորոշվել տեղանքում։ Ազիմուտ։ Ազիմուտ է կոչվում արևի և հարավային ուղղությամբ միջև կազմած անկյունը։Ազամիտը նշանակում են A տառով։ A=(t-1)*15-180 որտեղ t ժամանակն է տեղական ժամով։

օրինակ՝

A=(13-1)*15-180=0

A=(15-1)*15-180=30

A=(14-1)*15-180=15

Բևեռային աստղը գտնելու համար անհրաժեշտ է Մեծ Արջի համաստեղության շերեփի արտաքին պատի երկու աստղերի միջև ընկած հատվածը շարունակել հինգ անգամ դեպի վերև հինգերորդ հատվածի վերջին բևեռային աստղն է որը միշտ ցույց է տալիս հյուսիս։

Էլեկտրան հոսանք։Հոսանքի ուժ

էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։էլեկտրական հոսանքը առաջանում է էլեկտրական դաշտի ազդեցության շնորհիվ։

Հոսանքի ուժը ցույց է տալիս միավոր ժամանակում հաղորդալարով անցած լիցքերի գումարը։

I=q/t

I-հոսանքի ուժ

q-լիցք

T-ժամանակ

Մարմինների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։ Ատոմի կառուցվածք

Մարմինների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։

  • Էլեկտրական հոսանքն օգտագործում են մեր բնակարաններում, տրանսպորտներում,գործարաններում, ֆաբրիկաներում,գյուղատնտեսության մեջ և այլուր։ Էլեկտրական երևույթներից մի քանիսը մարդիկ հայտնաբերել են հնադարում։ Հին հույն գիտնական Թալեսը նկատել է, որ բրդյա գործվացքով շփելուց հետո սաթը սկսում է իրեն շփել այլ նյութերի թեթև կտորները։ Թալեսից երկու հազար տարի անց անգլիացի ֆիզիկոս Գիլբերտը հայտնաբերեց որ սաթից բացի նույնատեսակ հատկություններ են դրսևորում նաև ադամանդը, ապակին և մի քանի այլ նյութեր։ Այդ բոլոր նյութերը անվանեց էլեկտրական։ Հետագայում եթե որևէ մարմին շփելուց հետո ձեռք էր բերում այլ մարմիներին դեպի իրեն ձգելու հատկություն ասում էին, էլեկտրականացված է կամ էլեկտրական լիցք է հաղորդված։ Էլեկտրական լիցքը նշանակում են q տառով։ Միավորների Մհ-ում լիցքի միավորը կուլոն է ի պատիվ Ֆրանսիացի գիտնական Կուլոնի։

Ատոմի կառուցվածք

  • Անգլիացի գիտնական Թոմսոնը հայտնաբերեց տարրական լիցք կրող մասնիկը։ Այդ մասնիկը անվանեցին էլեկտրոն։ Պարզվեց, որ այդ մասնիկը 2000 անգամ թեթև է ամենաթեթև ատոմի՝ ջրածնի ատոմի զանգվածից։ Էլեկտրոնի լիցքը բացասական է․qe=−e=−1,6⋅10−19Կլ։ Ի տարբերություն այլ մարմինների որոնց կարելի է լիցքավորել կամ լիցքաթափել էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից։ Անգլիացի գիտնական Ռեզերֆորդի կատարած բազմամյա փորձերի արդյունքում 1911թվականին բացահայտվեց ատոմի կառուցվածքը։ Ըստ Ռեզերֆորդի ատոմը իր կառուցվածքով նման է Արեգակնային համակարգի։ Ինչպես մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը, այնպես էլ էլեկտրոններն են ատոմի մեջ պտտվում միջուկի շուրջը։ Այդ պատճառով էլ Ռեզերֆորդի կողմից առաջարկված ատոմի կառուցվածքի մոդելն անվանեցին մոլորակային մոդել։