Category Archives: Բնագիտամաթեմատիկական ստուգատես

բնագիտական նախագիծ

Նախագծի նպատակ՝ դիմակների պատրաստում

Դիմակների կիրառման գլխավոր նպատակը հանդիսանում է դեմքի մաշկի մանրակրկիտ մաքրումը։ Դիմակ դնելուց առաջ պետք է լվացվել, դեմքը մաքրել հատուկ լոսյոնով, հստակ հետևել դիմակ դնելու և մաքրելու կարգին։ Գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ է երկու ժամ չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ, մասնավորապես՝ դիմափոշի, որը ծածկում է մաշկի ծակոտիները և չի թողնում, որպեսզի օգտակար նյութերը ներծծվեն մաշկի մեջ։Դիմակները նախատեսված են լինում նորմալ, յուղոտ և չոր ու համակցված մաշկի համար։ Ըստ նշանակության դեմքի դիմակները բաժանվում են հետևյալ տեսակների՝ սնուցող, հարթեցնող, մաքրող, սպիտակեցնող և երիտասարդացնող։

Բաղադրատոմս-1

Սոդայի հիմքով դիմակ բշտիկների դեմ

Դիմակը ավելի հարմար է մանր բշտիկների դեմ պայքարի ժամանակ։ Զգուշացեք, որպիսի դիմակը չընկնի աչքերի մեջ, սակայն եթե դա պատահի, արագ լվացեք աչքերը մեծ քանակությամբ ջրով։ Դիմակը օգտագործել շաբաթը մեկ անգամ։

Օգտագործվող նյութեր՝

  • ջուր
  • սոդա
  • սնուցող կրեմ

Ընթացքը՝

Կես ճաշի գդալ սոդան լավ խառնում ենք նույնքան ջրի հետ։ Ստացված զանգվածը քսում ենք մաքուր դեմքին, մատերով թեթևակի մերսում ենք դեմքը։ Թողնում ենք 10 րոպեից ոչ ավել, քանի որ սոդան կարող է չորացնել դեմքը։
Դեմքը լվանում ենք գոլ ջրով, ապա դեմքին քսում ենք սնուցող կրեմ։

Բաղադրատոմս-2

Սպիտակեցնող դիմակ

Տանը սպիտակեցնող դիմակները կարելի է պատրաստել տարբեր բաղադրիչներից: Դրանք օգնում են ազատվել աչքերի տակ կապտուկներից, պեպեններից և դեմքի այլ բծերից:Ունիվերսալ բաղադրատոմս, նրանց համար, ովքեր չեն ցանկանում շատ ժամանակ ծախսել դիմակներ պատրաստելիս: 

Օգտագործվող նյութեր՝

  • կիտրոնի հյութ
  • ալյուր
  • սնուցող կրեմ

Ընթացքը՝ 25 մլ կիտրոնի հյութ խառնել 25 գրամ սովորական ալյուրի հետ և կիրառել այս խառնուրդը 20 րոպե:Դեմքը լվանում ենք գոլ ջրով, ապա դեմքին քսում ենք սնուցող կրեմ։