Category Archives: Աշխարհագրություն

Աշխարհագրության տարեկան հաշվետվություն

  • Աշխարհագրության դասաժամերի ընթացքում պատրաստել ենք պրեզենտացիաներ և կատարել ենք առաջադրանքներ: Ուսումնասիրել ենք մարզերը և մարզկենտրոնները,ինչպես նաև մարզերի տնտեսությունը, զբոսաշրջությունը, պատմությունը և կլիմայական առանձնահատկությունները:

Արագածոտնի մարզ

Այս անգամ ուղևորվեցինք ճամփորդության դեպի Արագածոտնի մարզ։Այցելեցինք մարզի ամրոցներն ու եկեղեցիները:

կանգառներ՝ 

Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի

Կոշ՝ Ականատեսի խաչքար

Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի

Թալինի քարավանատուն

Դաշտադեմի ամրոց

Գյուղ Կարմրաշեն-ժայռափոր ամրոց

Ինձ համար հատկապես հետաքրքիր և տպավորիչ էր Դաշտադեմի ամրոցը,որը հայտնի է նաև որպես Քաղենիի ամրոց։Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն,հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ.
Крепость Даштадем.
Դաշտադեմի ամրոց.
Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի


Գտնվում է Ագարակ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Աշտարակ-Թալին մայրուղու ձախ կողմում: Հուշարձանը գրավում է մի տարածք, որը ձգվում է ժամանակակից Ագարակ և Ոսկեհատ գյուղերի միջև` Ամբերդ գետի արևմտյան ափի բարձունքին: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088մ:Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից:

Կոշ՝ Ականատեսի խաչքար

Կոշը գտնվում է մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մետր։ Համայնքի Տարածքը (ՀԱ) 2280։Գյուղը հնում կոչվել է Կվաշ և մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Ըստ ավանդության ասյտեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը։Խաչքարը տեղադրվել է Կոշից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու մոտ։ Կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր Պետրոս Ականատեսի կողմից 1194 թվականին,և նվիրված է Արագածոտնն ու հարակից շրջանները թուրք-սելջուկներից ազատագրելուն:

Արուճի տաճար

Արուճի տաճար

Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:

Թալինի քարավանատուն

Ավերակները պահպանվել են ՀՀ Թալինի շրջանում, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։ Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Կառուցվել է 12-13-րդ դարերում սև, գորշ և կարմրավուն, սրբատաշ տուֆից, կրաշաղախով։ Իջևանատունը կառուցել են Զաքարյանները, որը նշանավոր տարանցիկ առևտրի կենտրոն է դառնում Դվինից Անի տանող ճանապարհին։ Իջևանատունը գտնվում էր նշանավոր Մետաքսի առևտրական ճանապարհի վրա։ Մետաքսի ճանապարհը ձգվում էր Չինաստանից, Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա ընկած հատվածը։ Այդ ճանապարհի մի մասն էլ անցնում էր Թալինով։ Թալինի իջևանատունը Մեծ Հայքի ամենամեծ իջևանատներից էր, գտնվում էր Անիից մեկ օրվա ճանապարհի վրա։

Գյուղ Կարմրաշեն-ժայռափոր ամրոց

Գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։Գյուղում են գտնվում Սբ. Աստվածածին (1860 թվական) և Սբ. Հովհաննես (X դար) եկեղեցիները, Խանսուլի խաչ սրբատեղին (XI դար)։ Գյուղից 3 կմ հվ-արմ. գտնվում է Միջնաձոր գյուղատեղին (XVIII-XX դարեր), 2 կմ հվ-արմ.՝ Ճգնավորի ձոր ջրաղացների համալիրը (XVII-XX դարեր), իսկ 1,3 կմ հվ- արմ.՝ ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) և Հովհաննեսի խաչքարը (1223 թվական)։

Էկո-նախագիծ․Սովորողների անհատական աշխատանք

Մասնակիցներ- 9-րդ դասարանի սովորողներ և քոլեջի ուսանողներ

Ժամանակահատվածը— Երկու ամիս

Նպատակը— Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ

Ըթացքը․

  • սովորողների կողմից առաջարկվող բնապահպանական նախագծերի իրականացում
  • վեր հանել առկա խնդիրները
  • առաջարկել լուծման ուղղիներ
  • Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին
  • Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ

Արդյունքներ․

  • Մեդիափաթեթների կազմում
  • Ֆիլմերի
  • Թարգմանությունների
  • Հետազոտական վերլուծական աշխատանքների
  • Հարցազրույցների
  • Նկարաշարերի

Էկոլոգիական հիմնախնդիրները

Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ:

Երկրագնդի անտառազրկումը: Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը: Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:

20 фактов о лесе: богатство России, пожары Австралии и мнимые лёгкие планет...
Вырубленные деревья (69 фото)

Անապատացումը: Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:

Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը: Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը:Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ:

Voices of EPA Scientists

Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ: Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ: Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ: Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ նաև որոշակի դեր է, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյեկտը էկոլոգիական համակարգում: Այդ տեղը, այդ դերը, գործառույթը բնորոշվում է էկոլոգիական խորշ հասկացությամբ: Բնությունը բազմազանության շնորհիվ կենդանի է, որքան քիչ են տեսակները, այնքան նրանց գոյությունն ավելի է վտանգված: Կլիմայական փոփոխություններից, հիվանդություններից հեշտությամբ կարող են ոչնչանալ նաև սակավաթիվ վերապրած տեսակներ: Բույսերի և կենդանիների անհետացող տեսակների համար ստեղծվել են Կարմիր գրքեր: 7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը: Երկրագնդի ջրային պաշարների մեջ, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, քաղցրահամր ջուրը կազմում է 2.7-3.5%, իսկ դրա 70%-ից ավելին կենտրոնացված է լեռների անմատչելի գագաթների և բևեռների սառցադաշտերում: Մեր օգտագործման համար պիտանի ջուրը պետք է անընդհատ հոգածության առարկա լինի: Մինչդեռ գետերն ու լճերն են լցվում կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն ու աղբը: Այն ամենն, ինչ մթնոլորտ է արտանետվում, վերջիվերջո տեղումների հետ վերադառնում էրկրի մակերևույթ և ջրերի հոսքով, լվացվելով դարձյալ լցվում է գետերը, լճերը և համաշխարհային օվկիանոս կամ, ներծծվելով հողի մեջ, թափանցում է ստորեկրյա ջրային ավազան: Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ այս գործընթացն ավելի է խորանում: Վերոհիշյալ բոլոր գործոնների ազդեցությունը կարելի է անվանել շրջակա միջավայրի որակի վատացում, որը գործում է բումերանգի պես` իր հետևից բերելով մարդկանց կենսապայմանների և առողջության վատացում, գենետիկականալերգիկ, մինչև այժմ անհայտ նոր հիվանդությունների առաջացում, ինչը նույնպես համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է:

Արարատի մարզ

Маршрут.

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Վերջիններիս նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Այստեղ մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։ Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։

Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:Արարատի մարզի հարթավայրային մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը. այստեղ բնակչության խտությունը շատ բարձր է՝ 300-400 մարդ/քկմ: Դրան հակառակ՝ մարզի լեռնային մասում խորհրդային տարիներին տասնյակ գյուղերի վերացման հետևանքով չնչին բնակչություն է մնացել:Մարզի հարթավայրային մասի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ գյուղական բնակավայրերի խտությունը մեծ է, տարաբնակեցումը՝ համատարած, այսինքն՝ հաճախ չի նկատվում, թե որտեղ է վերջանում մի բնակավայրը և սկսվում մյուսը: Արարատի մարզում առավել խոշոր գյուղերն են Այնթափը (9274 մարդ /2016 թ.), Արարատը (8745 մարդ /2016 թ.) և Նոր Խարբերդը (7046 մարդ /2016 թ.)։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (28885 մարդ /2016 թ.), Վաղարշապատը (46749 մարդ /2016 թ.) և Մեծամորը (8988 մարդ /2016 թ.): Արարատի մարզն ունի չորս քաղաք՝ Արտաշատը (20679 մարդ /2016 թ.), Արարատը (20366 մարդ /2016 թ.), Մասիսը (20484 մարդ /2016 թ.) և Վեդին (11579 մարդ /2016 թ.): Մարզկենտրոն Արտաշատը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևելք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Այն այդպիսին է դարձել վերջին 4-5 տասնամյակների ընթացքում, երբ կառուցվեցին սննդի, շինանյութերի և մշակող արդյնաբերության այլ ճյուղերի ձեռնարկություններ:

Տնտեսությունը: 

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը, տնտեսության հիմքը կազմող գյուղատնտեսությունը ձեռք է բերել մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն: Բուսաբուծության համախառն արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%-ը։

Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա: Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղն է գրավում ՀՀ մարզերից: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:Արարատի մարզի տարածքում շահագործվող կրաքարի բազայի վրա Արարատ քաղաքում գործում է ցեմենտի խոշոր  գործարան: Այստեղ է գտնվում նաև ոսկու կորզման միակ ֆաբրիկան ՀՀ-ում:

Ինքնաստուգում

  • Ներկայացնել Արմավիր մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները:
  • Մշակել ռազմավարություն Արմավիր մարզի տնտեսության զարգացման վերաբերյալ:

Արմավիր մարզը շատ հարուստ է տեսարժան վայրերով, որոնք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը: Արարատի մարզում է գտնվում Խոր Վիրապը, Պարույր Սևակի տուն – թանգարան, Գառնիի տաճարը:Արմավիր մարզը շատ հարուստ է տեսարժան վայրերով, որոնք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը: Արարատի մարզում է գտնվում Խոր Վիրապը, Պարույր Սևակի տուն – թանգարան, Գառնիի տաճարը և այլ պատմամշակութային վայրեր, որոնք էլ նպաստում են զբոսաշրջության զարգացմանը:Իմ կարծիքով զբոսաշրջության զարգացմանը նպաստում է գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը: Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսության մարզերից է: Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Զբոսաշրջության զարգացման ճյուղերից է արդյունաբերությունը: Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում:

Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար. 1) Երկաթուղային հանգույցներ են:
2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։——————-

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։

Վայոց Ձորի մարզ

Վայոց ձորի մարզ - Wikiwand
This image has an empty alt attribute; its file name is image-3.jpeg

Դասի հղում։

  • Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
  • Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
  • Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
  • Բնակչության ընդհանուր թիվը` 55,8 հզ (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)
  • Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի ավազանում, և շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով։ Սահմանակցում է է Հայաստանի մարզերից Արարատին, Գեղարքունիքին, Սյունիքին:Վայոց ձորը հարևան մարզերից տարանջատված է տարածքի մակերևույթի առանձնահատկությամբ։ Վայոց ձորի գոգավոր տարածքը՝ շրջապատված բարձրադիր լեռներով և ջրբաժան լեռնաշղթաներով, այն դարձնում է աշխարհագրական մեկ ամբողջություն։ Բնական գործընթացների արդյունքում այս տեղանքում առաջացել են բազմաթիվ լեռնաշղթաներ, ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որոնք առավել բազմազան են դարձնում Վայոց ձորի բնապատկերը։ Մարզի տարածքը գտնվում է Հայաստանի բարձրադիր հատվածում։Լեռնագրական առումով Վայոց ձորի տարածաշրջանը ներառված է հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների աշխարհագրական մարզի մեջ։ Ծովի մակարդակից բարձրությունը այստեղ տատանվում է 850 մետրից (Արենի) մինչև 3522 մետր։ Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվության մակարդակը ամենաբարձրն է Հայաստանում՝ գերազանցելով ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանին և Սյունիքի մարզին:Տարեց տարի Վայոց ձորում նկատվում է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացման միտում, որն արտացոլվում է նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մարզի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի տեսակարար կշռի ավելացմամբ։Վայոց ձորի մարզում գործում են մի շարք գինու արտադրությամբ զբաղվող գործարաններ և այլ արդյունաբերական ձեռնարկություններ։Մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ցածրադիր և միջին գոտում նպաստավորպայմաններ են ստեղծված բանջարաբուծության, խաղողագործության և պտղաբուծության, իսկ բարձրադիր գոտիներում` հացահատիկի, կերային մշակաբույսերի ու անասնապահության համար։ 

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի մշակույթի և սպորտի հաստատություններ - ՀՀ ԿԳՄՍՆ

Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար  Կենտրոնը՝ ք․ Արմավիր

 Արմավիրի մարզը գտնվում է  Հայաստանի Հանրապետության արևմուտքում: Այն Հայաստանի ամենաբարձր բնակեցված մարզն է, բայց տարածքով՝ ամենափոքր: Մարզը զբաղեցնում  է ՀՀ տարածքի 4.2 %-ը, իր մեջ ընդգրկում է Արմավիրի, էջմիածնի և Բաղրամյանի տարածաշրջանները: Մարզկենտրոնը Արամավիրն է:Արմավիրի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին:Արմավիրի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը:Բնական լանդշաֆտը կիսաանապատային և լեռնատափաստանային է: Բնորոշ են չորասեր ու աղասեր բույսերը:Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով,  առանձնապես հարուստ չէ նաև ջրային ռեսուրսներով: Այստեղ է գտնվում հանրապետության ամենացածրադիր լիճը՝ Այղր (Ակնա) լիճը:

Կլիմա

Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։ Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42°C։Բնորոշ են լեռնահովտային քամիները։

Բնակչություն

 Արմավիրի մարզը Հայաստանի ամենաբարձր բնակեցված մարզն է, բնակչության խտությունը կազմում է 215 մարդ/1 քառ.կմ: Մարզում բնակվում է շուրջ 265.8 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 8.9 %-ը: 

Արարատի մարզ

Фотовыставка "Дружба народов" на ВДНХ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գտնվում է  Հայաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում, ամենամեծն է գյուղական բնակչությամբ: Մարզը զբաղեցնում  է ՀՀ տարածքի 7%-ը, իր մեջ ընդգրկում Արտաշատի, Արարատի և Մասիսի տարածաշրջանները: Մարզկենտրոնն է Արտաշատ քաղաքը:Արարատի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին:Սահմանակից է Երևանին,ՀՀ Արմավիրի, Կոտայքի (հյուսիսում), Գեղարքունիքի (արևելքում) մարզերին, պետական սահմանով՝ Թուրքիային (արևմուտքում) և Նախիջևանի Հանրապետությանը (հարավում):

 Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը: Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է: Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով: Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է: Արևելքում Մժկատար լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան. սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։

Մարզի կենտրոնում Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։ Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Արարատ

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա Armenia Azerbaijan, Yerevan Arm...

Կլիմա

Կլիման ենթակա է վերընթաց գոտիականության,և այստեղ առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը: Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձրալեռնային շրջանների միջև տատանվում է +10°C-ի և -2°C-ի միջև: 

Բնակչություն

Արարատի մարզը Հայաստանի համեմատաբար խիտ բնակեցված մարզերից մեկն է, բնակչության խտությունը կազմում է 124 մարդ/1ք.կմ (2-րդ տեղ՝ Արմավիրից հետո): Մարզում բնակվում է շուրջ 258.4 հազար մարդ /01.01.2017թ.,կամ ՀՀ բնակչության 8.2%-ը:

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 ՀՀ Արարատի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է: Խորհրդային տարիներին ներկայիս Արարատի մարզն ընդգրկող քաղաքներում, շրջաններում առկա էր արդյունաբերական հզոր համալիր` որն ընդգրկում էր արդյունաբերության բոլոր ճյուղերը:

Տրանսպորտ և կապ

 ՀՀ Արարատի մարզի տարածքով է անցնում Երևան–Երասխ երկաթուղին  (95 կմ) և Երևան–Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, որը հանդիսանում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մի հատվածը: