Category Archives: Լանդշավթագիտություն

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային թաղանթում

Նյութերի շրջապտույտը ուղեկցվում է էներգիայի շրջապտույտով ՝ 

Քարոլորտային շրջանառություն– 20-րդ դարում պարզվեց քարոլորտի վերին մասի քիմիական կազմը և ամերիկյան գինական Դ․Քլարկի անունով քիմիական անունով տարրերի քանակական բաղադրության արտահայտման միավոր համարվեց քլարկը,այսինքն տոկոսային պարունակությունը որևէ ոլորտում։

Քարոլորտային շրջանառությունը 4 օղակ ունի ՝ հողմահարում-տեղատարում,օվկիանոսային կեղևի ձևավորում և սուզման-թաղման պրոցես դեպի միջնապատյան։

Ջրոլորտի շրջանառություն-Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է։ Ջրի համաշխարհային շրջանառությունը 2 կերպ է արտահայտվում․

1․Շրջանառություն օդի միջով դեպի ցամաաք և ցամաքից դեպի օվկիանոս

2․Օվկիանոսային ջրի շրջանառություն հոսանքների միջոցով

Մթնոլորտի շրջանառություն-Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է։Երկրի մակերևույթին մոտ շարժման արագությունը կարող է հասնել 100կմ/ժ,իսկ 10-12կմ բարձրության վրա ՝ ազատ մթնոլորտում մի քանի 100կմ/ժ։Օդի նման շարժման շնորհիվ ամենուրեք նրա բաղադրությունը նույնն է։

Կենսաբանական շրջանառությունԱմենից բարդը և մարդու համար կեսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է։Կենսոլորտի շրջանառության էնէերգիան արեգակնայինն է,և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկը։

Լանդշաֆտագիտություն

Թեմա 1

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

  • Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

1.Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Ուսումնասիրում է լանդշաֆտների առաջացման, կառուցվածքի ու դինամիկայի հարցերը, նրանց զարգացման օրենքները և մարդկային հասարակության տնտեսության գործունեության հետևանքով վերափոխումը։

2.Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը։

3.Ինչ է լանդշաֆտը;

Լանդշաֆտ, աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու  կենդանական աշխարհները, գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։