Իմ մասին

Բարեւ ձեզ, ես Աննա Հովսեփյան եմ, 17 տարեկան։ Ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, մոտ տաս տարի ապրել եմ այնտեղ։ Հայաստան տեղափոխվելուց անցել է յոթ տարի։ Այդ ընթացքում շատ ընկերներ եմ ձեռք բերել, ինչի համար շատ ուրախ եմ։ Ավարտել եմ Երևանի 181 հիմնական դպրոցը, իսկ հիմա սովորում եմ քոլեջի զբոսաշրջության բաժնի առաջին կուրսում։ Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ հետաքրքրված եմ պատմությամբ, իսկ այս մասնագիտությունը սերտորեն կապված է պատմության հետ։ Սիրում եմ երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել,բայց ազատ ժամանակի մեծ մասը նախընտրում եմ անցկացնել ընկերներիս շրջապատում։