Նոյեմբեր ամսվա ամփոփում

  • Համառոտ գրել վիրուսների մասին:

Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վարարկիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներն են։ Վիրուսները հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։ Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: Կան նաև օգտակար վիրուսներ:  

  • Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն, նկարագրել ախտանշանները, վարաքման աղբյուրները և բուժման մեթոդները։

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա

Սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա հասկացության մեջ <<սուր>>-ը ցույց է տալիս, որ հիվանդությունը տևում է սահմանափակ ժամանակահատված, այսինքն՝ այն քրոնիկ չէ, և ըստ այդմ սկսվել է ոչ այնքան վաղուց։ <<Ռեսպիրատոր>> նշանակում է, որ դրսևորումը վերաբերում է շնչառական համակարգին, որը ներառում է իր մեջ քիթը, կոկորդը, շնչափողը և թոքերը, իսկ <<վիրուսային ինֆեկցիա>>-ն ցույց է տալիս, որ հիվանդությունը հարուցում են հենց վիրուսները, այլ ոչ թե ուրիշ միկրոօրգանիզմներ։Շնչառական ինֆեկցիաներ հարուցվում են մի շարք վիրուսային ընտանիքների կողմից, որոնցից են պարոմիկսովիրուսներ, պիկոռնավիրուսներ, կորոնավիրուսներ, ադենովիրուսներ և պառվովիրուսներ։ 

ախտանշաններ-հարուցում է շնչառական համակարգի բորբոքում

Ախտանիշները կարող են ներառել

  • փռշտոց
  • քթի լցվածություն
  • քթահոսություն
  • ցավ կոկորդում
  • հազ
  • գլխացավ
  • ցավ մկաններում
  • կոշտացած շնչառություն
  • ցավ ականջում կամ ականջներում
  • տենդ
  • մրսածություն
  • աչքերի կարմրություն

վարաքման աղբյուրներ-սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի աղբյուր են հանդիսանում հիվանդ մարդը, կամ որոշ դեպքերում կենդանին և թռչյունները, որոնք ներկայացնում են վտանգ ինկուբացիոն շրջանից մինչև տենդի ավարտը

բուժման մեթոդներ— հասարակ գրիպի ժամանակ շատ մարդիկ առողջանում են իրենք իրենց

ծանր դեպքերում ինֆեկցիայի բուժումը աջակցողական է և իր մեջ կարող է ներառել հեղուկների շատ օգտագործում, թթվածնային թերապիա կամ թոքերի մեխանիկական օդափոխում թթվաքաղցի դեպքում, եթե այդպիսիք պահանջվում են։ Ինֆեկցիայի ծանր դեպքերում կարող են նաև օգտագործել հակավիրուսային պրեպարատներ, սակայն յուրահատուկ հակավիրուսային բուժում հասանելի է միայն որոշ վիրուսների դեմ

  • Ինչ է իրենից ներկայացնում նախակորիզավորները, ներկայացրու նրանց կառուցվածքը։

Նախակորիզավորներ կոչվում են այն բջիջները,որոնք չունեն կորիզ։Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։ Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։ Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝ նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։Նախակորիզավորների ցիտոպլազմայում տեղակայված են ռիբոսոմներ, վակուոլներ , իսկ կապտականաչ ջրիմուռներում և որոշ բակտերիաների ցիտոպլազմայում’ նաև լուսասինթեզ կատարող գունանյութը։

  • Գրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի մասին։

Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։ Ֆոտոսինթեզի ժամանակ բույսերը արևի էներգիան փոխարկում են քիմիական կապերի էներգիայի, իսկ քեմոսինթեզի ժամանակ բակտերիաները սինթեզում են այնպիսի նյութեր, որոնք բույսերը հեշտ են յուրացնում։ Ֆոտոսինթեզը ընթանում է երկու փուլում, իսկ քեմոսինթեզը մեկ։ Ֆոտոսինթեզը հիմնականում ընթանում է կանաչ բույսերում, իսկ քեմոսինթեզը բակտերիաներում։ Քեմոսինթեզի ժամանակ սինթեզվում են թթուներ, իսկ ֆոտոսինթեզի ժամանակ՝ ոչ։

  • Պատմել բջջի հիմնական օրգանոիդների մասին։

Ցիտոպլազման մածուցիկ նյութ է։ Այն բջջի կենսահեղուկ միջավայրն է, որտեղ տեղակայված են կորիզը, օրգանոիդները և ներառուկները։ Ցիտոպլազման բուսական բջիջներում բջջապատից, իսկ կենդանական բջիջներում գլիկոկալիքսից սահմանազատվում է պլազմայի թաղանթով։ Ցիտոպլազմայում են ընթանում կենսաքիմիական ռեակցիաները։ Ներառուկները ցիտոպլազմայի ոչ մշտական բաղադրիչներն են։ Դրանք առաջանում և ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։ Բջիջներում որոշ սպիտակուցներ հանդես են գալիս թելիկների, խրձերի և միկրոխողովակների ձևով և կազմում են բջջակմախք։ Բույսերի և նախակենդանիների բջիջներում կան թաղանթով սահմանազատված տեղամասեր՝ խորշեր, որոնց անվանում են վակուոլներ։ Բջիջները մանրադիտակային գոյացություններ են։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկու և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ, որոնք գենետիկական տեղեկություն են փոխանցում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:

  • Գրել սպիտակուցների սինթեզի մասին։

Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *