Հ․Թումանյան- թևավոր խոսքեր

Ձախորդ Փանոս – Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914 թվականին։
Նեսոյի քարաբաղնիս – Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։
Մի կաթիլ մեղր — Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան Այգեկցու առակից։ Այս արտահայտությունն օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծաղրելու համար։