Իմ Չարենցը

Վերջերս ուսումնասիրեցինք Եղիշե Չարենցի կյանքը և ստեղծագործությունները։Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Եղիշե Չարենցի բանաստեղծություններից յուրաքանչյուրը առանձնանում է իր գեղեցկությամբ։Ինձ շատ դուր եկավ «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս» ստեղծագործությունը։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Անցանք նաև Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին,որտեղ Չարենցի ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց պատմել է  հայ բանաստեղծի կյանքում կատարվող անարդարության մասին։