Մլքե

Թամար թագուհի — Մլքե

ქეთევან მაღალაშვილი

IX-X դարերում ստեղծվեցին կրտսեր թագավորություններ, որոնցից մեկը հիմնեցին Արծրունիները Վասպուրականում։ Բագրատունյաց դարաշրջանի կրտսեր թագավորություններից ամենաընդարձակը և հզորը Վասպուրականի Արծրունյաց պետություններ էր, որը 908 թվականին Գագիկ Արծրունին հռչակեց անկախ։ Արքայի երկրորդ կինը դարձավ Սմբատ I արքայի եղբայր Շապուհ Բագրատունու դուստր Թամարը, որը հայտնի է նաև Մլքե անվամբ։ Դատելով փաստերից՝ Թամար թագուհին մեծ մասնակցություն է ունեցել թագավորության կառավարման կյանքում։ Նա 912 թվականից առաջ Վարագա ուխտի մեջ կառուցել է Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու շինարարության մասին թագուհին թողել է հիշատակություն մի ձեռագիր Ավետարանում, որը գիտության մեջ հայտնի է նրա անունով։ Վարագա Սբ․ Աստվածածին եկեղեցին կանգուն մնաց մինչև 1915 թվականը։ Թամար թագուհին հայագիտության մեջ նշանավոր է հատկապես իր անվամբ հայտնի դարձած ձեռագիր Ավետարանով, որը պատկերազարդվել է դեռևս 862 թվականին։ Բարձրարժեք մանրանկարներով ձեռագիրը գողացվել է Վարագա վանքից։ Սակայն Թամար թագուհին փրկագնել է այն 922 թվականին և նվիրել վանական համալիրում իր իսկ կառուցած Սբ․ Աստվածածին եկեղեցուն։ Սակայն դրանից հետո բազմիցս ձեռագիրը առևանգվում է, փրկագնվում և կրկին վերադարձվում եկեղեցուն։ 1830 թվականից ձեռագիրը նվիրվել է Վենետիկի Մխիթարյան մատենադարանին, որտեղ պահվում է մինչ օրս։1213 թվականին մահացավ Թամար թագուհին։ Վերահաս մոնղոլական արշավանքները փոշիացրեցին վրաց պետության հզորությունը։ Մինչ օրս բազում վարկածներ կան շրջանառության մեջ, Թամար թագուհու գերեզմանը որոնում են Հյուսիսային Կովկասում՝ Աբխազիայում, Ինքուշեթիայում, անգամ՝ Պաղեստինում։ Միայն Վրաստանում է հայտնի Թամար թագուհու ենթադրյալ չորս դամբարան։

Հետաքրքիր ավանդություն կա,ըստ որի՝ Թամարի դին դրված է եղել Մցխեթի մայր եկեղեցում, փակ դագաղը թաղվել է տասն այն դագաղների հետ, որպեսզի ոչ մեկ չիմանա, թե իրականում որն է թագուհու գերեզմանը։ Համաձայն ավանդության՝ թագուհին կտակել է, որ իրեն թաղեն թաքուն վայրում, որպեսզի թշնամիները չկարողանան հասնել իր գերեզմանին և պղծեն այն։ Մեկ այլ ավանդություն․ ախթալացիների մեջ շրջանառվում է, որ Թամարին թաղել են ամրակուռ ժայռի մեջ, ապա սպանել հուղարկավորության մասնակիցներին, մեկ ուրիշ ջոլատ սպանել է նրանց սպանողներին․․․Ու այդպես կորցրել են բոլոր հետքերը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *