Կոտայքի մարզ

Վարչկենտրոն Հրազդան
Խոշորագույն քաղաք Աբովյան
Բնակչություն (2011) 254 397 (4-րդ %)
Խտություն 121,14
Տարածք 2,089 (8-րդ տեղ)

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան[9] և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։ Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։

Կլիմա

Կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C:Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Կոտայքի մարզի ցածրադիր շրջաններում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է 4.5-5  °C: Բարձրադիր շրջաններում հունվարյան ջերմաստիճանը նվազում է մեկ և ավելի ջերմաստիճանով՝ -3.6 °C:Կոտայքի մարզի բարձրադիր շրջաններում ամառվա ամենատաք ամսին գրանցվում է միջինում 8.7 °C ջերմություն։ Ցածրադիր շրջանների եղանակային պայմանները բավականին տարբեր են։ Ամենացածր ջերմաստիճանը Հայաստանի Կոտայքի մարզում գրանցվում է Աժդահակ լեռան գագաթին։

Գեղարդի վանք
Գառնու հեթանոսական տաճար

Բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կոտայքի մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ, իսկ բնակչության միջին խտությունը՝ 121,14 մարդ/կմ²։ Բնակչության թվի և միջին խտության ցուցանիշներով Կոտայքը Հայաստանում զիջում է միայն Արմավիրի և Արարատի մարզերին, ինչպես նաև մայրաքաղաքային ինքնավարություն և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքին։ Կոտայքը մարդու բնակության հնագույն վայրերից է։

Բուսական և կենդանական աշխարհ

Կոտայքի մարզի կենդանական աշխարհը համեմատաբար ավելի աղքատիկ է։ Կոտայքի մարզի կենդանական աշխարհին բնորոշ են հիմնականում լեռնատափաստանային կենդանատեսակները։ Մարզի տարբեր շրջաններում հանդիպում են գայլ, աղվես, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ և այլն։ Մեծ է նաև օձերի տեսակների բազմազանությունը։ Այս աշխարհագրական տեղամասում ապրում են նաև մի շարք թռչուններ՝ ալպիական ճայ, կովկասյան մայրեհավ, տափաստանային արծիվ և այլն։Կոտայքի մարզը սակավ անտառածածկ վարչատարածքային միավոր է, իսկ բուսական աշխարհը նման է Հայաստանի մյուս շրջաններին։ Կոտայքի մարզի բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *