Առաջադրանքներ

1.Կազմեցե’ք  3-ական բառ հետևյալ նախածանցով  և վերջածանցով.

մակ-

մակերես,մականուն,մակբայ

ստոր-

ստորոտ, ստորակետ, ստորագրություն։

-պան

այգեպան, դռնապան, պահապան

-անակ

ժամանակ,մրցանակ,ճոճանակ

2․Տրված բարդ բառերի  առաջին արմատով կազմիր նոր բարդ բառեր՝ այն դարձնելով վերջին բաղադրիչ։ 


ծաղկաթերթ — արևածաղիկ

գրամեքենա — սևագիր

թղթատար — փաստաթուղթ

գունանկար — երկնագույն

 ախտահարել — թոքախտ

սիրահոժար — բանասեր

խաղահրապարակ — թղթախաղ

 թվաքանակ — ամսաթիվ

տիրացու — գործատեր

հուսախաբ — լիահույս


3․Բառակապակցությունները գրիր մեկ բառով․Խոտ ուտող —

կյանք սիրող — կենսասեր

հեքիաթ ասացող — հեքիաթասաց

մարդկանցից խուսփող — մարդախույս

նրբորեն հյուսված — նրբահյուս

դրամ շորթող — դրամաշորթ

ինքն իրեն մոռացած- ինքնամոռաց

սակավ խոսող — սակավախոս

լայն փողքերով — լայնափոխք

խորշոմներով պատված — խորշոմապատ