Արդյունաբերություն

  • Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:
  • Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են ըստ դրանց ձեւավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր եւ նորագույն ճյուղեր: Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը եւ թեթեւ արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը եւ քիմիան:
  • Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:
  • Նորագույն ճյուղերի` ավտոմեքենաշինությունը, հաշվողական տեխնիկայի, ռոբոտաշինության, տիեզերական հրթիռաշինության արտադրությունները:
  • Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:
  • Արդյունաբերությունը սկզբնապես ձեւավորվել է Արեւմտյան Եվրոպայի երկրներում ու թռիչքաձեւ զարգացել է արդյունաբերական հեղաշրջման ժամանակաշրջանում, երբ ներ-դրվեցին շոգեմեքենան, տարբեր տեսակի հաստոցները եւ այլն: Ավելի ուշ արդյունաբերությունն աստիճանաբար տարածվեց աշխարհի բոլոր երկրներում: Այդուհանդերձ ներկայումս էլ արդյունաբերական ձեռնարկությունների ու կենտրոնների մեծ մասը տեղաբաշխված է զարգացած երկրներում։