Մարմինների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։ Ատոմի կառուցվածք

Մարմինների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։

  • Էլեկտրական հոսանքն օգտագործում են մեր բնակարաններում, տրանսպորտներում,գործարաններում, ֆաբրիկաներում,գյուղատնտեսության մեջ և այլուր։ Էլեկտրական երևույթներից մի քանիսը մարդիկ հայտնաբերել են հնադարում։ Հին հույն գիտնական Թալեսը նկատել է, որ բրդյա գործվացքով շփելուց հետո սաթը սկսում է իրեն շփել այլ նյութերի թեթև կտորները։ Թալեսից երկու հազար տարի անց անգլիացի ֆիզիկոս Գիլբերտը հայտնաբերեց որ սաթից բացի նույնատեսակ հատկություններ են դրսևորում նաև ադամանդը, ապակին և մի քանի այլ նյութեր։ Այդ բոլոր նյութերը անվանեց էլեկտրական։ Հետագայում եթե որևէ մարմին շփելուց հետո ձեռք էր բերում այլ մարմիներին դեպի իրեն ձգելու հատկություն ասում էին, էլեկտրականացված է կամ էլեկտրական լիցք է հաղորդված։ Էլեկտրական լիցքը նշանակում են q տառով։ Միավորների Մհ-ում լիցքի միավորը կուլոն է ի պատիվ Ֆրանսիացի գիտնական Կուլոնի։

Ատոմի կառուցվածք

  • Անգլիացի գիտնական Թոմսոնը հայտնաբերեց տարրական լիցք կրող մասնիկը։ Այդ մասնիկը անվանեցին էլեկտրոն։ Պարզվեց, որ այդ մասնիկը 2000 անգամ թեթև է ամենաթեթև ատոմի՝ ջրածնի ատոմի զանգվածից։ Էլեկտրոնի լիցքը բացասական է․qe=−e=−1,6⋅10−19Կլ։ Ի տարբերություն այլ մարմինների որոնց կարելի է լիցքավորել կամ լիցքաթափել էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից։ Անգլիացի գիտնական Ռեզերֆորդի կատարած բազմամյա փորձերի արդյունքում 1911թվականին բացահայտվեց ատոմի կառուցվածքը։ Ըստ Ռեզերֆորդի ատոմը իր կառուցվածքով նման է Արեգակնային համակարգի։ Ինչպես մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը, այնպես էլ էլեկտրոններն են ատոմի մեջ պտտվում միջուկի շուրջը։ Այդ պատճառով էլ Ռեզերֆորդի կողմից առաջարկված ատոմի կառուցվածքի մոդելն անվանեցին մոլորակային մոդել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *